
Կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք է հաստատվել, մահացել է 7 մարդ
Դեկտեմբերի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 89 նոր դեպք կատարված 7216 թեստավորումից։ Առողջացել է 196 մարդ, 7-ը մահացել է
Ըստ առողջապահության նախարարության՝ մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է 344826 մարդ, որոնցից 331348-ն առողջացել է: Փաստացի բուժում է ստանում 4005 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7968 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1505 է:
Ընդհանուր կատարվել է 2560870 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել