HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Թե՛ աշխատատեղերի քանակով, թե՛ միջին ամսական եկամտի մասով ռեկորդային ցուցանիշներ 2021-ին․ ՊԵԿ նախագահ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 30-ի կառավարության վերջին նիստում, անդրադառնալով աշխատատեղերի հարցին, արձանագրեց, որ 2021 թվականի նոյեմբերին արձանագրվել է «պատմական մաքսիմում»։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ 2021 թվականի նոյեմբերին արձանագրվել է 654 հազար աշխատատեղ։ 2021 թվականին աշխատատեղերի միջին ամսական ցուցանիշը 2020-ի համեմատ գերազանցում է 25 հազարով կամ 4,1 %-ով, իսկ 2019 թվականի նկատմամբ առավելությունը 32 հազար է կամ 5,3 %։

Անդրադառնալով միջին ամսական եկամուտներին՝ Բադասյանը նշեց, որ 1 աշխատատեղի գծով 2021 թվականին այն կազմել է 214 հազար դրամ, 2020 թվականին այդ եկամուտը եղել է 203 հազար դրամ, 2019 թվականին՝ 190 հազար դրամ։ Այսինքն՝ 2020 թվականի համեմատ գրանցվել է 24 հազար դրամի կամ 12,6 % աճ։

«Այսինքն՝ 2021 թվականին թե՛ աշխատատեղերի քանակով, թե՛ միջին ամսական եկամտի մասով կրկին ռեկորդային ցուցանիշներ են եղել»,- ասաց նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter