HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն Ադրբեջանին կոչ է անում արագ ազատ արձակել բոլոր գերիներին

ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն կոչ է անում արագ ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր գերեվարված անձանց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բյուրոն նախ ողջունել է դեկտեմբերի 29-ին 5 հայ ռազմագերու Ադրբեջանից հայրենիք վերադարձը, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին:

«Մենք կոչ ենք անում արագ ազատ արձակել մնացած բոլոր գերեվարված անձանց, փոխանակել աճյունները և հաշվառել անհետ կորածներին։ Մենք շեշտում ենք գերեվարված անձանց նկատմամբ մարդկային վերաբերմունքը՝ միջազգային պարտավորություններին համապատասխան»,- նշել են ԱՄՆ պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյից:

Նշենք, որ Հունգարիայի կառավարության միջնորդությամբ դեկտեմբերի 29-ին Ադրբեջանը հայկական կողմին էր փոխանցել 5 հայ ռազմագերիների։

Վերադարձված ռազմագերիներն էին՝ 

Սարգիս Աբրահամյան Արթուրի,

Արման Խաչատրյան Վաչագանի,

Վահե Աղաջանյան Սասունի,

Սուրեն Խաչատրյան Լյովայի,

Արամ Ավետյան Արտյոմի։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter