
Հունվարի 1-ին հաստատվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք, մահացել է 3 մարդ
Հունվարի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք, գրանցվել 3 մահվան դեպք։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Կատարվել է 4398 թեստավորում, կա 133 առողջացած:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 344980 դեպք, որոնցից 331692 առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 3806 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7975 մահվան դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 2572846 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել