
Կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք է գրանցվել, մահացել է 6 մարդ
Հունվարի 3-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք՝ կատարված 2840 թեստավորումից։ Նախորդ օրվա ընթացքում մահացել է 6 մարդ։ Հիվանդությունից առողջացել է 140 բուժառու։
Ընդհանուր առմամբ, ըստ առողջապահության նախարարության, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345036 դեպք, որոնցից 331 998-ն՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3546 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 7983 դեպք է արձանագրվել, կատարվել է 2 577 537 թեստավորում։
Նախարարության փոխանցմամ՝ հունվարի 2-ի դրությամբ կատարվել է 1660256 պատվաստում, որից` առաջին դեղաչափ` 944784, երկրորդ դեղաչափ` 714685:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել