HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետութան նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ: 

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր:

Վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցում ընդգծվել է տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված երկու երկրների կառավարությունների սերտ համագործակցության կարևորությունը:

Նիկոլ Փաշինյանը և Էբրահիմ Ռայիսին անդրադարձել են նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:

«Իրանի նախագահը վարչապետին և հայ ժողովրդին շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով: Իր հերթին, վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Իրանի քրիստոնյաների Ամանորն ու Սուրբ Ծնունդը, Իրանի Իսլամական Հանրապետությանը շնորհակալություն հայտնել Իրանի հայության ինքնության պահպանման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել բարձր մակարդակի շփումները երկու երկրների միջև»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter