HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

ՀՀ քաղաքացիություն ունեցող և տարկետում ստացած օտարերկրացի մարզիկները, որոնք Հայաստանի դրոշի ներքո այլևս հանդես չեն գալիս, կազատվեն պարտադիր ծառայությունից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի քաղաքականության և իրավաբանական վարչությունները վարչապետի հանձնարարականի հիման վրա մշակել են որոշման նախագիծ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ։

Վարչապետի հանձնարարականում, մասնավորապես ասվում է․ «…սահմանված կարգով վարչապետի աշխատակազմ ներկայացնել օրենքի նախագիծ, որով լուծում կտրվի այն անձանց պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու խնդրին, ովքեր, լինելով այլ պետության քաղաքացի ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն և հրավիրվել Հայաստանի Հանրապետություն՝ սպորտի բնագավառում հանդես գալու նպատակով, սակայն  հանգամանքների բերումով Հայաստանի Հանրապետության հավաքական թիմից դուրս են եկել կամ այլևս միջազգային առաջնություններում հանդես չեն գալիս Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո»։

Նախագծի նարկայացված լրացումների արդյունքում պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում ստացած, սակայն Հայաստանի հավաքական թիմերի կազմում կամ միջազգային առաջնություններում Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո հանդես գալը դադարեցրած և ՀՀ քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիները նույնպես կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից:

Այս կարգավորումը տարածվում է 2009 թվականից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, քանի որ Հայաստանի հավաքական թիմերում հանդես գալու համար օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի քաղաքացիություն ստացել են 2009 թվականից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter