HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Քաղաքական տեխնոլոգ. «Բոլորը հանեցին իրենց կեղտոտ շորերը»

«Չափազանց զուսպ, ժլատ և մի քիչ անտարբեր ընտրողների կողմից,-այսպես գնահատեց քարոզարշավը ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և շարունակեց,-անտարբերությունը զգալիորեն ազդեց քարոզարշավի քաղաքակիրթ լինելու վրա: Շատ մեծ շահախնդրություն չկար լսելու»:

«Շահախնդիր չէին լսելու, որովհետև շահախնդիր էին փող վերցնելու», - հակադարձեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Այնինչ, Հ. Խառատյանը կարծիքով, հասարակության մեջ վաղուց արդեն բացակայում է հավատն ու վստահությունը նախընտրական խոստումների նկատմամբ, ինչը գալիս է փարձառությունից:

Կ. Քոչարյանը գտնում է, ոչ ՀՀԿ-ի' քարոզարշավը վարելը ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, ճիշտ մարտավարություն էր. պաշտոնյաներին չեն հավատում, ՀՀԿ-ի մեծ մասին չեն հավատում, սակայն անկախ ամեն ինչից' «նախագահի խոսքը նախագահի խոսք է»:
Չնայած նախագահի վարած քարոզարշավը գրագետ էր, նա խոսում էր կոնկրետ և կորևոր խնդիրների մասին, այնուամենայնիվ, Հ. Խառատյանի կարծիքով, այդ քայլն ապացուցեց, որ ՀՀԿ-ի նկատմամբ վստահություն չկա:

«Եթե ես հավատամ, որ դրա 30-40 %-ը իրականության հետ եզր ունի, ես կգնամ, կընտրեմ ՀՀԿ-ն ներկայացնող նախագհաին», - հայտարարեց Հ. Խառատյանը:

Քաղաքական տեխնոլոգը գտնում է, որ այս խորհրդարնական քարոզարշավը
պարզապես «նախագահական քարոզարշավի ժուռնալն էր»: Այս քարոզարշավում, բացառությամբ ՀՅԴ-ի, որը չունի ընդգծված լիդեր, բոլոր քաղաքական ուժերը քարոզարշվն իրականացնում էին իրենց լիդերի միջոցով: Հ. Խառատյանը կարծում է, որ «Ժառանգությունը» ևս բազամդեմ է, սակայն դա բացառություն է, իսկ ՀՅԴ-ն իր կուսակցական բնույթով է այդպիսին:

Միաժամանակ, Կ. Քոչարյանի խոսքերով, սա առաջին դեպքն էր, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերում առկա ներքին խնդիրները ոչ միայն սրված էին, այլև այդ շրջանակներից դուրս եկան. «Բոլորը հանեցին իրենց կեղտոտ շորերը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter