HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կադաստրի կոմիտեն ներկայացրել է ինքնակամ կառույցների հաշվառման նոր կարգը

Կադաստրի կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ինքնակամ կառույցների հաշվառման նոր կարգը։ Կառավարության կողմից հաշվառման կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը տեղադրվել է իրավական կատերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Ինքնակամ կառույցների հաշվառում իրականացնելու պահանջը սահմանվել է 2021թ․ դեկտեմբերի 16-ին ընդունված «Քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ» կատարելու մասին օրենքի նախագծով, ըստ որի՝ այդ կարգը պետք է սահմանվի Կառավարության որոշմամբ։

Ընդգծենք, որ այս նախագծի ներկայացումը պամանավորված է ինքնակամ կառույցներն այլևս չօրինականացնելու մասին կառավարության օրենսդրական նախաձեռնությամբ։

Կադաստրի կոմիտեի ներկայացրած նախագծի համաձայն՝ ինքնակամ կառույցի հաշվառումն իրականացվում է պատվիրատուի դիմումի հիման վրա։ Պատվիրատուն կարող է լինել ինքնակամ կառույցը հաշվառելու նպատակով չափագրողին դիմած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին։

Պատվիրատուի կողմից չափագրման փաթեթի բոլոր տվյալները ստուգելուց հետո հաշվառման փաթերի վերաբերյալ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում պատվիրատուն և չափագրողը կազմում և ստորագրում են համաձայնագիրը, որը պետք է ներբեռնվի առցանց չափագրման գրասենյակ, ներբեռնելուց հետո փաթեթն այլևս ենթակա չէ խմբագրման (կարգի վերաբերյալ ավելի մասնրամասն՝ այստեղ):

Հրապարակված օրենքի նախագծով սահմանվել են նաև հաշվառում իրականացնելու նպատակով Կադաստրի կոմիտե ներկայացվող դիմումների ժամկետները։ Օրինակ՝ Երևանում կառուցված ինքնակամ կառույցների հաշվառման դիմումները պետք է ներկայացվեն մինչև մինչև 2023թ․ հունվարի 1-ը, իսկ օրինակ՝ այլ քաղաքային համայնքների դեպքում մինչև 2024 թվականի հունվարի 1-ը։ Այս դրույթները վերաբերում են մինչև 2021թ․ հունվարի 1-ը կառուցված շինությունների վերաբերյալ դիմումներին։ Իսկ 2021թ․ հունվարի 1-ից հետո կառուցված շինությունների դեպքում դիմումները պետք է ներկայացվեն կառավարության որոշման ուժի մեջ մտնելուց հետո երկու ամսվա ընթացքում։

Կադաստրի կոմիտեն ընդգծում է՝ քանի որ ինքնակամ կառույցները հաշվառվում էին նաև մինչև օրենսդրական փոփոխություններ կատարելը, սահմանվել է, որ կարգի իմաստով ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված նաև այն դեպքերում, երբ մինչև կարգի ուժի մեջ մտնելը այդ կառույցը իրավունքի պետական գրանցման վկայականում կամ Կադաստրի կոմիտեի տեղեկատվական բազայում հաշվառված է որպես ինքնակամ կառույց:

Հավելենք, որ ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո՝ որոշման հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter