
Գարիկ Սարգսյանը նշանակվել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանն ազատվել է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից:
Կառավարությա ղեկավարի մեկ այլ որոշմամբ՝ Գարիկ Սարգսյանը նշանակվել է Արարատի մարզի Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար:
Հիշեցնենք, որ 2021թ․ դեկտեմբերի 5-ին Վեդիում տեղի ունեցան ավագանու ընտրություններ։ Գարիկ Սարգսյանը գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։ Այնտեղի ընտրություններում ամենաշատ ձայները ստացել էր «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 43,06 %: «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել էր 38,21 %, իսկ «Հանրապետությունը»՝ 16,39 %: ՔՊ-ի ու «Հանրապետության» բոլոր թեկնածուները դեկտեմբերի 16-ին ինքնաբացարկի դիմումներ էին ներկայացրել։ Համայնքում իշխանություն ձևավորել չի հաջողվել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, թիվ 13 տարածքային ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել Վեդի համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ավագանիում մանդատներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունների ցուցակների բոլոր թեկնածուների գրանցումը:
Իսկ հուվարի 4-ին Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Վեդի համայնքի ավագանու լիազորությունները, նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ։
Մեկնաբանել