
Իրավական պետության մասին խոսող նախագահի հակաիրավական ժեստը
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մաշտոցի պուրակ գնահատեց որպես «հակաքայլ»: Նրա կարծիքով' այն ոչ միայն չծառայեց իր նպատակին, այլ որոշ շրջանակներում հակառակ դրսևորումը ստացավ:
Նա ուրախ է, որ երիտասարդ բնապահապնները բարձրաձայնեցին «խնդրի լուծման անհեթեթ ձևի մասին»: Հարցը չէր վերաբերում միայն բուտիկներին, այլ նաև նրան, որ երկրում առկա խնդիրները պետք է լուծել իրավական կարգով, կա նաև հանրային շահի գիտակցության խնդիր:
Հ. Խառատյանի խոսքերով' նախագահի այս քայլը հարված էր ոչ միայն Երևանի քաղաքապետարանին, այլև «հարված էր ամեն ինչին»: Նախագահը, ով ամբողջ քարոզարշավի ժամանակ խոսում էր իրավական պետության մասին, ընտրությունից առաջ անում է «ոչ իրավական լուծումներով ժեստ»:
Ազգագրագետը համոզված էր, որ չնայած նախընտրական շրջանի պատճառով Մաշտոցի իրավիճակը նորմալ վեր չլուծվեց, հետագայում դա դեռ կարվի:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել