
Հայաստանի ԱԳՆ-ն անհանգստացած է Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներով
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
«Անհանգստությամբ և մտահոգությամբ ենք հետևում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը և համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։
Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»,- ասված է ԱԳՆ հայտարարությոան մեջ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել