
Մեկնարկել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստը. ինչ է կատարվում Ղազախստանում (թարմացվող)
Ղազախստանում տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով ավելի քան 2200 մարդ է դիմել բժշկական օգնության համար, որոնք վիրավորվել էին զանգվածային անկարգությունների ժամանակ։
09.01.2022, 14:32
Երկուշաբթի օրվանից Ալմաթիում մասամբ կվերականգնվի հանրային տրանսպորտի աշխատանքը։ Ավտոբուսները կգործեն 20-30 րոպե միջակայքով։
09.01.2022, 14:12
Ղազախստանի իրավապահ մարմինները Տարազ քաղաքում ձերբակալել են զանգվածային անկարգությունների ավելի քան 150 մասնակիցների։ Ըստ Ղազախստանի իրավապահ մարմինների՝ «ոչնչացվել է 10 հանցագործ»։
09.01.2022, 13:34
Ղազախստանի իրավապահ մարմինները Շիմքենդ քաղաքում ձերբակալել են զանգվածային անկարգությունների մոտ 400 մասնակիցների, իրավիճակը քաղաքում գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ։ Այդ մասին կիրակի օրը հայտնել է Խաբար-24 հեռուստաընկերությունը՝ հղում անելով Շիմքենդի քաղաքային ոստիկանության պետ Երալի Ժումախանբետովին։
«Ներկայումս Շիմքենդում իրավիճակը կայուն է։ Քաղաքի տարածքն ամբողջությամբ գտնվում է իրավապահ մարմինների վերահսկողության տակ»,- հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ժումախանբետովը։
09.01.2022, 12:54
Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ զոհվել է 164 մարդ։ Այդ մասին հայտնել է Ղազախստանի օպերատիվ շտաբը՝ հղում անելով առողջապահության նախարարությանը։
09.01.2022, 11:22
Ալմաթիում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել։ Առանձին շրջաններում նախկինի պես լսվել են կրակոցներ, բայց դրանք նման են եղել նախազգուշական կրակի։ Այդ մասին կիրակի առավոտյան հայտարարել է Միր 24 հեռուստաընկերությունը։
09.01.2022, 11:13
Ղազախստանի իրավապահ մարմիները ձերբակալել են մոտ 300 մարդու, որոնք փորձում էին մեքենայով կամ ոտքով հատել պետական սահմանը։
09.01.2022, 10:42
Ղազախստանի առողջապահության նախարարությունը կեղծ է անվանել Ալմաթիի մոտ կենսալաբորատորիայի գրավման տեղեկությունները։ «Դա ճիշտ չէ։ Օբյեկտը գտնվում է պահպանության ներքո»,- հայտնել է նախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես գրում է Интерфакс-ը, տեղական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, որ անհայտ անձինք գրավել են զինվորական կենսալաբորատորիա։ Այդ հաղորդագրություններում նշվում էր, որ «օբյեկտի մոտ աշխատում են քիմպաշտպանության համազգեստով մասնագետներ, ինչից ենթադրում է, որ կարող է տեղի ունենալ վնասական հարուցիչների արտահոսք»։
09.01.2022, 09:53
Նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը անձամբ է որոշել Ղազախստանի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը հանձնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին, քանի որ անկարգությունները պահանջում էին «օպերատիվ և կոշտ պատասխան»։ Այդ մասին հայտարարել է Նազարբաևի մամլո քարտուղար Այդոս Ուկիբայը։
«Ելբասին այս բոլոր օրերին գտնվել է Նուր-Սուլթանում և աջակցություն ցուցաբերել երկրի ղեկավարին։ Սակայն իրավիճակը բավականին բարդ է դասավորվել, և այդ պատճառով ելբասին որոշում է ընդունել նախագահին փոխանցել անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը, քանի որ լավ գիտակցում էր, որ անկարգություններն ու ահաբեկչությունը պահանջում են օպերատիվ, կոշտ և ոչ փոխզիջումային պատասխան երկրի ղեկավարության կողմից»,- հայտարարել է Նազարբաևի մամուլի քարտուղարը։
Նրա կարծիքով՝ վերջին օրերին առաջին նախագահի նկատմամբ տարածված լուրերը նպատակ ունեն «պայթեցնելու պետության սահմանադրական կառուցվածքը»։
09.01.2022, 09:11
Ղազախստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Երլան Տուրգումբաևը ևս հայտարարել է, որ հունվարի 5-ին միաժամանակ Ալմաթի է ժամանել 20 հազար մարդ։ Ժամանած մարդիկ եղել են լավ զինված և կազմակերպված։ Հունվարի 7-ին նույն թիվն էր նշել նաև նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
ԶԼՄ-ները նախօրեին նկատել էին, որ Տոկաևի այն գրառումը, որտեղ նա կոչ է անում ահաբեկիչների հետ չբանակցել և սպանել նրանց, ջնջվել է, իսկ թվիթերյան մյուս գրառումները մնացել են։
09.01.2022, 08:31
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ողջ երկրում այդ պահի դրությամբ ձերբակալված է 5 135 մարդ։ 134 մարդ ուղարկվել է ժամանակավոր պահման մեկուսարաններ՝ առանձնակի ծանր հանցագործությունների կատարման կասկածանքով։
ՆԳՆ-ը նաև հայտարարել է, որ բախումների արդյունքում զոհվել է ոստիկանության, ազգային գվարդիայի և պաշտպանության նախարարության 16, իսկ վիրավորվել ավելի քան 1,3 հազար մարդ։ Ավելի վաղ, իշխանությունները հայտնում էին 18 զոհի մասին։
Անկարգությունների հետ կապված հարուցվել է 128 քրեական գործ, այդ թվում բռնության կիրառման, սպանությունների և կողոպուտի մեղադրանքներով։
Ղազախստանի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Երլան Տուրգումբաևը հայտարարել է, որ վնասվել և ոչնչացվել է ավելի քան 400 ավտոմեքենա, որից 346-ը ոստիկանական։ Նրա խոսքով՝ կողոպտիչները թալանել են առևտրի ավելի քան 100 խոշոր օբյեկտ և բանկ, իսկ նախնական վնասը կազմում է մոտ 212 միլիոն դոլար։
09.01.2022, 08:12
Московский комсомолец թերթի երկու աշխատակիցներ, որոնք գտնվում էին Ղազախստանում, չորրորդ օրն է, ինչ կապի դուրս չեն գալիս։ Այդ մասին նախօրեին հայտնել է պարբերականը։
Անհետացել է МК-ի արտասահմանյան նախագծերի մենեջեր Գուլնարա Մինկովան, որը Ռուսաստանից ամանորյա տոներին ամուսնու հետ այնտեղ էր մեկնել։ Կապ չկա նաև Ղազախստանում МК-ի գլխավոր խմբագիր Սերգեյ Ապարինի հետ։ Վերջինս վերջինս անգամ կապի է դուրս եկել հունվարի 5-ին։ Նա պատրաստվում էր Ալմաթիում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ նյութ փոխանցել մոսկովյան խմբագրություն։ Դրանից հետո նրա հեռախոսները դադարել են պատասխանել, որևէ հաղորդագրություն որևէ մեսենջերով տեղ չի հասնում։
Մինկովան և նրա ամուսինը վերջին անգամ հարազատներին հաղորդագրություն են ուղարկել հունվարի 5-ին՝ նշելով, որ հասցրել են սննդի որոշակի պաշար ձեռք բերել և դուրս չեն գալիս բնակարանից, որվհետև վտանգավոր է։
09.01.2022, 03:56
Իրավիճակն Ալմաթիում կայունանում է, սակայն կան «դաժան դիմադրության բռնկումներ»։ Այդ մասին Խաբար-24 հեռուստաընկերության եթերում հայտարարել է Ալմաթիի փոխքաղաքապետ Երժան Բաբակումարովը։
«Գրոհայինները մինչ օրս զինված դիմադրություն են ցույց տալիս։ Կա կայունացում, սակայն կան դաժան դիմադրության բռնկումներ»,- նշել է Բաբակումարովը։
Հեռուստաընկերության եթերում հնչել է ավելի վաղ տարածված այն տեղեկությունը, որ Ղազախստանում ձերբակալվել է ավելի քան 4,4 հազար մարդ, որոնց թվում կան օտարերկրացիներ։
ТАСС գործակալության թղթակիցը հայտնել է, որ քաղաքում պարբերաբար լսվում են կրակոցներ, սակայն ոչ այդքան ինտենսիվ, որքան նախորդ օրերին։ Հեռուստատեսությամբ կրկնում են այն կոչերը, որ պետք է այն շրջաններում հեռանալ լուսամուտներից, որտեղ ուժայինների կողմից իրականացվում է հատուկ գործողություն։
09.01.2022, 02:32
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել Ղազախստանին ճգնաժամի կարգավորման գործում և կոչ արել Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին հարգել այդ երկրի ինքնիշխանությունը։
«Մենք պատրաստ ենք օգնություն տրամադրել ճգնաժամի խաղաղ լուծման որոնման համար»,- նշվում է Բորելի հայտարարության մեջ։
«Դրսից ռազմական օգնությունը պետք է իրականացվի Ղազախստանի ինքնիշխանության և անկախության ու նրա քաղաքացիների հիմնարար իրավունքների հարգմամբ»,- հավելել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավարը։
08.01.2022, 23:22
Ալմաթիի օդանավակայանն անորոշ ժամանակով փակ է։ Այդ մասին հայտնում են ղազախստանյան մի քանի պարբերականներ՝ հղում անելով պետական Խաբար-24 հեռուստաընկերությանը։
Ալմաթիի օդանավակայանը հունվարի 5-ին գրավվել և ավերվել էր անկարգությունների մասնակիցների կողմից։ Այնուհետ այն հետ էր անցել ղազախական ուժայինների և ՀԱՊԿ անձնակազմի վերահսկողության տակ։
Իշխանություններն արդեն երեք անգամ տեղափոխել են օդանավակայանի բացման ժամկետները։
Ղազախստանի մյուս օդանավակայանը, ներառյալ Նուր-Սուլթանի օդանավակայանը, աստիճանաբար վերականգնում են աշխատանքը։
Аэропорт Алматы закрыли на неопределённый срок, точная информация о возобновлении его работы появится позже, сообщил госканал Хабар-24.
— Vласть (@Vlastkz) January 8, 2022
Ранее аэропорт обещали открыть 8, потом 9 и 10 января.https://t.co/C7fJ5PNMoX
08.01.2022, 22:54
Ղազախստանում ՀԱՊԿ անձնակազմի զինծառայողները հիմնականում տեղակայված են երկու վայրերում՝ Նուր-Սուլթանում և Ալմաթիում։ Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է ՀԱՊԿ ռուսաստանցի պաշտոնյան։
«Նրանք հիմնականում կենտրոնացած են Ղազախստանի մայրաքաղաքում և նրա շուրջ, ինչպես նաև ամենավտանգավոր հատվածում, որը ենթարկվել է, ինչպես ասել է Ղազախստանի նախագահը, տարբեր ծայրահեղականների փաստացի հարձակումների վեց ալիքի։ Դա Ալմաթին է»,- հայտարարել է ՀԱՊԿ քարտուղարության քաղաքական համագործակցւթյան վարչության խորհրդական Իգոր Պանարինը։
08.01.2022, 20:30
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը թվիթերյան իր միկրոբլոգից ջնջել է անգլերեն գրառումները, որտեղ կոչ էր անում սպանել ահաբեկիչներին։
Այդ գրառումներում երկրի առաջնորդը պատմում էր Ալմաթիի վրա «ահաբեկիչների հարձակման վեց ալիքների մասին»՝ կոչ անելով հրաժարվել բանակցություններից և սպանել նրանց։
08.01.2022, 20:26
Այսուհետ Ալմաթիի մարզում պարետային ժամը կգործի երեկոյան 20:00-ից առավոտյան 07:00-ն։
Իշխանությունները կոչ են արել պահպանել հանգստություն և առանց անհրաժեշտության չլքել տունը։ Տալդիքորղան մուտքի և ելքի հատվածներում տեղադրվել են անցակետեր։ Վարորդներն իրենց հետ պետք է ունեն անձը հաստատող փաստաթուղթ և մեքենայի փաստաթղթերը։
08.01.2022, 20:22
Ալմաթիի արվարձանում, Բիշքեկ տանող ճանապարհի մոտ, մարտեր են ընթանում։ Սպուտնիկ գործակալության ղազախական ծառայությունը, հղում անելով ականատեսներին, հայտնում է, որ բախումները շարունակվում են մի քանի ժամ։ Քաղաքում միացվել են ազդանշանները, բնակիչներին խնդրում են լքել փողոցները՝ պարետային ժամի պատճառով։
08.01.2022, 20:14
Forbes ամսագիրը հաշվել է, որ ղազախստանցի միլիարդատերերը կորցրել են մոտ երեք միլիարդ դոլար՝ անկարգությունների ֆոնին բաժնետոմսերի անկման պատճառով։
08.01.2022, 20:08
Ատիրաուի մարզում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում զոհվել է մեկ մարդ, 49-ը՝ տուժել, որից 36-ը ոստիկաններ։ Այդ մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները։
08.01.2022, 19:56
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել է Ղազախստանում իրավիճակի աստիճանական կարգավորման մասին։ Նախնական տվյալներով՝ անկարգությունների ժամանակ տուժածների շրջանում ռուսաստանցիներ չկան։
08.01.2022, 19:35
Լոնդոնում քաղաքացիները ցույց են անում ընդդեմ Ղազախստանի կառավարության գործողությունների։
08.01.2022, 17:39
ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության կազմում ներգրավված թվով 100 հայ զինծառայողները ժամանել են Ալմաթը։ Նրանց կազմում կա նաև կին։
08.01.2022, 17:24
Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն հրապարակել է անկարգությունների արդյունքում զոհված իր աշխատակիցների ցանկը, որտեղ ներառված է յոթ անձ։
08.01.2022, 17:11
Russia Today-ի արտահաստիքային թղթակից Ստանիսլավ Օբիշենկոն Ղազախստանում բերման է ենթարկվել։
08.01.2022, 17:09
Գերմանիան դադարեցրել է Ղազախստանին զենքի մատակարարումը։ Այդ մասին հայտնում է dpa գործակալությունը։
Նշվում է, որ նախորդ տարի Գերմանիայում 25 թույլտվություն էր տրվել Ղազախստանին զինամթերք արտահանելու համար, որի ընդհանուր արժեքը կազմում էր մոտ 2,2 միլիոն եվրո։
08.01.2022, 16:53
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Գաբիտ Սադիրբեկովին նշանակել է Ղազախստանի ֆինանսական մշտադիտարկման գործակալության նախագահի առաջին տեղակալ։
08.01.2022, 16:34
Ղազախստանի Կոստանայի մարզում բերման է ենթարկվել հանրային կարգը խախտած մոտ 700 իրավախախտ, նրանց բոլորին սպառնում է ձերբակալություն։ Այդ մասին հայտնել է Խաբար-24 հեռուստաընկերությունը։
Հաղորդավարի խոսքով՝ ոստիկանությունը նաև հետաքննում է պետական հաստատությունների վրա հարձակումները, իսկ քննչական գործողություններից հետո մեղավորները քրեական պատասխանատվության կենթարկվեն։ «Ներկայումս իրավիճակը մարզում ընդհանուր առմամբ հանգիստ է»,- ընդգծել է նա՝ հղում անելով տեղական իշխանություններին։
08.01.2022, 16:17
Քաղաքային իշխանությունները հայտնել են, որ առաջիկայում Ալմաթիում կբացվեն մթերային խոշոր ցանցերի մի շարք խանութ սրահներ և մեծածախ առևտրի կենտրոններ։
Քաղաքային իշխանությունները սկսել են իրականացնել վնասի նախնական գնահատում, որոնք հասցվել են բախումների և անկարգությունների արդյունքում։
08.01.2022, 15:54
Ռուսաստանի պաշտպանության նախարարության օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀՀ ԶՈւ զինծառայողների տեղափոխումը Ղազախստան, որոնք մասնակցելու են ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությանն այդ երկրում։
08.01.2022, 15:34
Банк Туран Алем-ի նախկին ղեկավար, Ֆրանսիայում ապաստան ստացած Մուխտար Աբլյազովը, որը նախօրեին իրեն հայտարարել էր ղազախական ընդդիմության առաջնորդ, հայտարարել է, որ դիմել է ԱՄՆ-ի և եվրոպական երկրների առաջնորդներին՝ կոչ անելով Ղազախստանի նկատմամբ սահմանել պատժամիջոցներ։
Ղազախստանում ընթացող բողոքի ցույցերը Աբլյազովն անվանել է ինքնաբուխ։ Նրա վարկածով՝ դա ազգային հեղափոխություն է, որի հետ արտաքին ուժերը կապ չունեն։
08.01.2022, 15:21
Ղազախստանի մշակույթի նախարարությունը հաստատել է, որ Ալմաթի քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում վնաս է հասցվել հանրապետության կինեմատոգրաֆիայի ոսկե ֆոնդին, սակայն նախարարությունից նշել են, որ ֆիլմերի մեծ մասը չեն տուժել։
08.01.2022, 14:31
Ռուսական Дождь հեռուստաընկերության և Проект նախագծի լրագրողները հայտարարել են, որ Ալմաթիում հայտնվել են կրակահերթի տակ։ Դեպքը տեղի է ունեցել դիահերձարանի մոտ, որտեղ հավաքվել էին մի խումբ մարդիկ՝ ճանաչելու իրենց հարազատների դիակները։
Ինչպես հայտնում է Дождь-ը, սկսել են կրակել հեռուստաընկերության լրագրող Վասիլի Պոլոնսկու ոտքերին այն բանից հետո, երբ նկատել են, որ նա նկարահանում է անհայտ անձանց կողմից մի տղամարդու ձերբակալման գործընթացը։
Հեռուստաընկերությունը նշում է, որ լրագրողների ուղղությամբ կրակ են բացել դիահերձարանը հսկող զինված անձինք, որոնք տարբերակիչ նշաններ չունեին։ Проект-ի տվյալներով էլ՝ դրանք ոստիկաններ են եղել։
Момент, когда неизвестные люди в военной форме без знаков отличия стреляли под ноги корреспонденту Дождя Василию Полонскому pic.twitter.com/TDyTi5SN0D
— Макар Ситкин (@sitkin_m) January 8, 2022
08.01.2022, 14:12
Ինտերնետի արգելափակումների մշտադիտարկման Global Check ծառայությունը հայտնել է, որ Ղազախստանում ինտերնետը, աշխատելով ավելի քան 7 ժամ, դարձյալ անջատվել է։
Այժմ երկրում հասանելի են միայն սահմանափակ թվով էլեկտրոնային ծառայություններ, ներառյալ վճարային երկու հարթակներ և մի քանի լրատվամիջոցներ։
Ղազախստանի թվային զարգացման նախարարի պաշտոնակատար Բագդատ Մուսինը ֆեյբուքյան իր էջում գրել է, որ երկրում ինտերնետի աշխատանքն սահմանափակ է, քանի որ «ահաբեկչական խմբերն այն օգտագործում են իրենց գործողությունների պլանավորման և համակարգման համար»։
08.01.2022, 13:44
Ալմաթիում անկարգությունների ժամանակ զոհվել է Իսրայելի քաղաքացի։ Այդ մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը։
Իսրայելի քաղաքացին զոհվել է հունվարի 7-ին Ալմաթիում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ։
08.01.2022, 13:29
Սի Ցզինպինը վստահություն է հայտնել Ղազախստանում իրավիճակի շուտափույթ կարգավորման վերաբերյալ։ Այդ մասին Չինաստանի առաջնորդը ուղերձ է հղել Ղազախստանի նախագահին։
08.01.2022, 13:24
Ալմաթիում մինչ այժմ հնչում են կրակոցներ։ Տեսանյութը հրապարակվել է սոցիալական ցանցերում։ Քաղաքում հատուկ ուժայինների գործողությունները շարունակվում են։
08.01.2022, 13:11
Ալմաթիում հրազենային վիրավորումից երեխա է մահացել, ևս մեկը տուժել է։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանում երեխաների հարցերով հանձնակատարը։
08.01.2022, 12:48
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աջակցել է իր ղազախ գործընկերոջ առաջարկին՝ առաջիկա օրերին ՀԱՊԿ երկրների առաջնորդների տեսակոնֆերանս անցկացնելու վերաբերյալ։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
08.01.2022, 12:34
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հեռախոսազրույցի ընթացքում իր երախտագիտությունն է հայտնել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ ՀԱՊԿ շրջանակներում իր ցուցաբերած աջակցության համար, որը նպատակաուղղված է եղել Ղազախստանում իրավիճակի կարգավորմանը։
08.01.2022, 12:18
Կիրակի օրը՝ հունվարի 9-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կկազմակերպի Ալմաթիից ռուսաստանցիների տարհանման ավիաթռիչքներ։
Ինքնաթիռները կմեկնեն Իվանովո և Օրենբուրգ։ Մինչև Ալմաթիի օդանավակայան քաղաքացիներին խնդրում են հասնել իրենց ուժերով։
08.01.2022, 12:04
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 10-ը հայտարարել է սգո օր՝ ի հիշատակ անկարգությունների ժամանակ զոհվածների։
08.01.2022, 12:01
Ուժայիններն ամբողջությամբ վերահսկում են Ակտոբեում առկա իրավիճակը։ Իրականացվում է հանրային կարգի պահպանություն։ Ընդհանուր առմմաբ, Ղազախստանում, անկարգություններին մասնակցելու համար, ձերբակալվել է 4 404 մարդ։
08.01.2022, 11:56
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ քննարկել է Ղազախստանում առկա իրավիճակը և հետագա գործողությունները։ Այդ մասին հայտնել է Բելառուսի նախագահի մամլո ծառայությունը։
«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը կայացել է հունվարի 8-ի առավոտյան։ Երկրների ղեկավարները քննարկել են Ղազախստանում առկա իրավիճակը և դրությունը, ինչպես նաև հետագա գործողությունները»,- նշվում է հայտարարության մեջ։
08.01.2022, 11:53
Կուբայի արտաքին գործերի նախարար Բրունո Ռոդրիգես Պարիլյան հայտարարել է, որ Կուբայի ղեկավար կազմը քննադատում է Ղազախստանի Հանրապետությունում անկարգություններն ու բռնության դեպքերը։
Condenamos los recientes hechos de violencia ocurridos en la República de #Kazajstán instigados desde el exterior para subvertir el orden interno y desestabilizar al gobierno constitucional de ese país amigo.
— Bruno Rodríguez P (@BrunoRguezP) January 8, 2022
«Մենք քննադատում ենք Ղազախստանի Հանրապետությունում բռնության վերջին դեպքերը, որոնք սադրել են դրսից՝ ներքին կարգի պայթեցման և մեզ համար բարեկամ այդ երկրում սահմանադրական կառավարության ապակայունացման համար»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Կուբայի ԱԳ նախարարը։
08.01.2022, 11:51
Նուր Սուլթանի օդանավակայանը վերականգնել է աշխատանքը։
08.01.2022, 11:42
Ղազախստանի իրավապահ մարմինները ձերբակալել են մոտ 4 հազար մարդու։ Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Ղազախստանի ներքին գործերի նախարարությանը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ամենամեծ թվով մարդիկ ձերբակալվել են Ալմաթիում, որտեղ ձերբակալվածների թիվն անցել է 100-ը։ Համաձայն դրա՝ պետական բոլոր մարմինների շենքերը գտնվում են վերահսկողության տակ, պարեկային ոստիկանությունն ապահովում է հանրային կարգը, շարային ստորաբաժանումները գործում են բնականոն ռեժիմով։
08.01.2022, 11:31
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը գտնվում է Ղազախստանի մայրաքաղաքում։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է նրա մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը։
Ավելի վաղ, լրատվամիջոցները հայտարարել էին Նազարբաևի արտասահման մեկնելու մասին, որը պայմանավորված էր այդ երկրում տեղի ունեցող բողոքի գործողություններով և բախումներով։
Елбасы находится в столице Казахстана городе Нур-Султане. Просим не распространять заведомо ложную и спекулятивную информацию. Елбасы проводит ряд консультативных встреч и находится на прямой связи с Президентом Казахстана Касым-Жомартом Токаевым.
— Aidos Ukibay (@Aidos_Ukibay) January 8, 2022
Մեկ այլ գրառման մեջ մամուլի քարտուղարը գրել է, որ Նազարբաևը հեռախոսազրույցներ է ունեցել «Ղազախստանին բարեկամ մի քանի երկրների ղեկավարների հետ»։
Նրա խոսքով՝ Նազարբաևը կոչ է անում բոլորին համախմբվել Ղազախստանի նախագահի շուրջ՝ «ընթացիկ սպառնալիքները հաղթահարելու և մեր երկրի ամբողջականությունը պահպանելու համար»։
08.01.2022, 11:23
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել։ Այդ մասին հայտնել է նրա մամուլի ծառայությունը։ Տոկաևը հայտարարել է, որ Նուր-Սուլթանում ՀԱՊԿ ստորաբաժանումների հսկողական գործառույթի իրականացումը հնարավորություն է տվել ազատել ղազախական իրավապահ մարմինների ուժերի մի մասին։
Նա պահանջել է զբաղվել Ալմաթիի ու մյուս շրջանների ենթակառուցվածքների վերականգմամբ։ Ելույթ ունեցողների շարքում եղել են գլխավոր դատախազը, ազգային անվտանգության կոմիտեի նոր ղեկավարը և ներքին գործերի ու պաշտպանության նախարարների ժամանակավոր պաշտոնակատարները։
08.01.2022, 10:23
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չի հայտնվել հանրությանը և հայտարարություններ չի անում երկրում աննախադեպ բողոքի ցույցերի և անկարգությունների վերաբերյալ, քանի որ հիվանդ է։ Իր ենթադրությունների մասին հայտարարել է նրա նախկին խորհրդական Երմուխամետ Երտիսբաևը։
«Ես այնպիսի զգացում ունեմ, որ նա ծանր հիվանդ է, թե չէ վաղուց դիմած կլիներ ժողովրդին»,- Ատամեկեն բիզնես հեռուստաընկերության եթերում հայտարարել է Երտիսբաևը։
«Ամբոխի վերջնական նպատակն է, որ Տոկաևը սասանվի և հեռանա, փախչի երկրրից, ինչպես իր ժամանակին փախավ Յանուկովիչը»,- հավելել է նա։
Ավելի վաղ, տելեգրամյան որոշ ալիքներ և լրատվամիջոցներ հայտնել էին, որ Նազարբաևը և նրա հարազատները լքել են Ղազախստանը։
08.01.2022, 09:26
Ձերբակալվել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար Կարիմ Մանսիմովը։ Այդ մասին հայտնում է ԱԱԿ մամուլի ծառայությունը։
Մանսիմովը և մյուսները կասկածվում են պետական դավաճանության մեջ։
Դեռ երկու օր առաջ՝ հունվարի 6-ին, Մանսիմովը տեղափոխվել էր մեկուսարան։
08.01.2022, 09:22
Եվս մեկ տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է ռուսական զինվորական անձնակազմը տեղափոխվում Ղազախստան, այս անգամ Իվանովոյի մարզից։
08.01.2022, 06:59
Շաբաթ օրը՝ հունվարի 8-ի առավոտյան Ալմաթիի կենտրոնում շարունակվում է հրաձգությունը։ Այդ մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության ղազախական ծառայությունը։
Քաղաքում խիտ մառախուղ է, որն ազդում է ուժայինների գործողության իրականացման վրա։ Ականատեսների վրա հղում անելով՝ Интерфакс գործակալությունը ևս հայտնում է հրաձգության մասին։
Կրակոցները նախօրեից ավելի հաճախ են հնչում, գրում է Orda.kz-ն։
Առավոտյան ՆԳՆ-ն հայտարարել է, որ երկրի մի շարք շրջաններում իրականացվել են «հանցագործների հայտնաբերման և ձերբակալության օպերատիվ միջոցառումներ»։ Ոստիկանություն է տեղափոխվել 4 266 մարդ։
Ալմաթիի մարզի գյուղերից մեկում ձերբակալվել է ավելի քան 100 մարդ։ Նախնական տվյալներով՝ դրանք հարևան երկրներից մեկի քաղաքացիներ են։ Թե որ երկրի, ՆԳՆ-ն չի հստակեցնում։
Զուգահեռաբար, Նուր-Սուլթանում առավոտյան կաբելային ինտերնետն է միացվել։ Այդ մասին էլ հայտնում է ТАСС գործակալությունը։ Նախօրեին Ղազախստանի մայրաքաղաքում ինտերնետը գործել էր առավոտյան տեղի ժամանակով 09:00-ից 12:00-ն։
08.01.2022, 06:43
Շարունակվում է դեպի Ղազախստան ՀԱՊԿ ուժերի ռուսական անձնակազմի տեղափոխումը Ալմաթիի և Ժետիգենի օդանավակայաններ։ Այդ մասին նշվում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է հունվարի 8-ի վաղ առավոտյան։
Ժետիգենը ռազմական օդակայան է, որը գտնվում է Ալմաթիից 50 կիլոմետր հյուսիս-արևելք։ Այն կարող է ընդունել Իլ-76 տիպի և ավելի թեթև ինքնաթիռներ։
Հայտարարությունից պարզ է դառնում, որ զինծառայողների տեղափոխման համար Ռուսաստանում ստեղծվել է օդային խումբ, որը բաղկացած է ավելի քան 70 Իլ-76 և 5 Ան-124 ինքնաթիռներից։ Խումբը «շուրջօրյա Ղազախստան է տեղափոխում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական անձնակազմի ստորաբաժանումներին»։
Relocation of the main forces of the Russian contingent of the CSTO peacekeeping forces to Almaty and Zhitygen airfields of the Republic of Kazakhstan continues by military transport aircraft from airfields in the Moscow, Ivanovo, and Ulyanovsk regions.#CSTO #Kazakhstan pic.twitter.com/5LfDdYoFKX
— Минобороны России (@mod_russia) January 8, 2022
08.01.2022, 02:23
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը ոչ լեգիտիմ է անվանել նախագահի՝ առանց զգուշացման կրակ բացելու հրամանը, որն ավելի վաղ տվել էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ իշխանությունները պետք է անմիջապես չեղարկի այդ հրամանը, քանի որ այն խախտում է Ղազախստանի միջազգային-իրավական պարտավորությունները, հատկապես կյանքի հարգման և պաշտպանության իրավունքը։ Իրավապաշտպանները նշում են, որ ոստիկանությունը և զինված ուժերը պետք է անեն ամեն հնարավորը մարդկային կյանքերի պաշտպանությա և կյանի համար վտանգավոր ուժ կիրառեն միայն ծայրահեղ դեպքերում։ Իսկ համապատասխան մարմինները պետք է ապահովեն օպերատիվ, անկախ և մանրակրկիտ հետաքննությունն՝ բռնության և սպանության ցանկացած հաղորդման մասով։
«Ղազախստանն ապրում է իր անկախությունից ի վեր ամենադաժան ճգնաժամը, և աշխարհը հետևում է նրան, թե արդյոք կառավարությունը պատրաստակամություն կցուցադրի հետևելու մարդու հիմնարար իրավունքներին»,- հայտարարել է Human Rights Watch կազմակերպության ճգնաժամերի և հակամարտությունների գծով տնօրենի տեղակալ Լետա Թայլերը։
08.01.2022, 01:19
Քանի դեռ նախագահ Տոկաևը իր մտքերն է շարադրում Twitter-ում, Ղազախստանում բոլոր օպերատորների մոտ ինտերնետը նախկինի պես մնում է անջատված, հայտնում է Global Check-ը։
Կա տեղեկատվություն լոկալ ժամանակավոր միացումների մասին, սակայն դա տարածվում է օգտատերերի միայն մի փոքր հատվածի վրա։
Տոկաևը հայտարարել է, որ հանձնարարել է երբեմն միացնել ինտերնետ կապը երկրի հյուրանոցային շրջաններում՝ իրավիճակի կարգավորման հետ կապված։
08.01.2022, 00:55
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ուրբաթ օրը երեկյոնա թվիթերյան իր միկրոբլոգում անգլերեն մի քանի գրառում է արել։
Նա հիշեցրել է, որ դեռև հունվարի 2-ին կառավարությանը հանձնարարել էր արձագանքել երկրի արևմուտքում տեղի ունեցող բողոքի ցույցերին և իրականացնել «միջոցների համալիր հեղուկ բնական գազի գների կարգավորման ուղղությամբ»։
«Ցավոք, Ղազախստանի մի շարք մարզերում և Ալմաթիում բողոքի ցույցերը հանգեցրին բռնության սրման։ Այդ իսկ պատճառով ես որոշեցի ընդունել կառավարության հրաժարականը և մտցրել համազգային պարետային ժամ»,-գրում է Տոկաևը։
«Չնայած այդ բոլոր ջանքերին, բողոքի ցույցերը բերեցին ողջ երկրում բռնության հետագա սրման՝ սադրելով զանգվածային անկարգություններ և հարձակումներ կառավարական շենքերի, վարչական հաստատությունների և ռազմաբազաների վրա, Ալմաթիի օդանավակայանի, տեղական և օտաերկրյա ինքնաթիռների գրավում»,- հայտարարել է Ղազախստանի նախագահը։
Նա պնդում է, որ Ղազախստանը բախվել է «ագրեսիայի զինված ակտի հետ, որը լավ կազմակերպված և համակարգված է եղել»։ Այն ըստ Տոկաևի, «իրականացվել է ահաբեկչական խմբերի կողմից, որոնք պատրաստվել էին երկրի սահմաններից դուրս»։ Դրա հետ կապված Տոկաևը հրամայել է սկսել հակաահաբեկչական գործողություն, որը հիմա շարունակվում է։
ՀԱՊԿ ռազմական անձնակազմը, Տոկաևի պնդմամբ, «կարճ ժամանակով, մինչև իրավիճակի կարգավորումը, կմնա երկրում»։ «Ավազակային խմբերն ու ահաբեկիչները շատ լավ պատրաստված էին, կազմակերպված, նրանց կառավարում էին հատուկ կենտրոնից։ Նրանցից ոմանք խոսել են ոչ ղազախական լեզուներով։ Ալմաթիում եղել է ահաբեկիչների հարձակման առնվազն 6 ալիք՝ ընդհանուր մոտ 20 հազար մարդ»,- իր հաջորդ գրառման մեջ նշում է Տոկաևը։
Նրա խոսքով՝ հարձակվողները «ծեծել և սպանել են ոստիկաններին ու երիտասարդ զինծառայողներին», այրել վարչական կառույցները, թալանել մասնավոր տներն ու խանութները, բռնաբարել երիտասարդ կանանց։
«Իմ հիմնական տեսակետն է. որևէ բանակցություն ահաբեկիչների հետ, մենք պետք է սպանենք նրանց»,- ավարտել է Տոկաևը։
On January 2, 2022, I instructed the Government to quickly respond to the concerns of the protestors in the Western Kazakhstan and to implement a package of measures to regulate the price of liquefied petroleum gas.
— Qasym-Jomart Toqayev (@TokayevKZ) January 7, 2022
07.01.2022, 23:21
Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մուխտար Տլեուբերդին այդ երկրում առկա իրավիճակը քննարկել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ։
Չավուշօղլուն Թուրքիայի պատրաստակամությունն է հայտնել ցանկացած օգնություն տրամադրել Ղազախստանին։ Կողմերը պայմանավորվել են անցկացնել Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ նախարարական հանդիպում, որը կկայանա հունվարի 11-ին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով։
07.01.2022, 22:55
Լրատվամիջոցները հայտնում են, որ արտասահմանում գտնվում են ավելի քան 7 հազար ղազախստանցի զբոսաշրջիկներ։ Նրանցից շատերը չեն կարողանում վերադառնալ տուն։
Մեծ թվով ղազախներ այս պահին գտնվում են նաև Հայաստանում։
07.01.2022, 22:44
Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծում է, որ Ղազախստանի իշխանություններն ունակ են անկարգությունները վերացնել սեփական ուժերով, առանց ՀԱՊԿ-ի ներգրավման։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին։ Մենք հարցեր ունենք Ղազախստանի դիմումի էության հետ կապված, թե ինչու այն ներկայացվեց։ Մենք ձգտում ենք ավելի շատ տեղեկատվություն ստանալ այդ առումով։ Ես կարծում եմ, որ Ղազախստանի իշխանություններն ու կառավարությունը, անկասկած, ունի պոտենցիալ, որը թույլ է տալիս անհրաժեշտ կերպով զբաղվել ցույցերի հետ կապված իրավիճակով, անել դա ցուցարարների իրավունքներին հետևելով՝ միաժամանակ պահպանելով օրենքն ու կարգը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
07.01.2022, 22:37
Ալմաթիում ձերբակալվել է բողոքի ցույցերի և բախումների ավելի քան 100 մասնակից։ Ոստիկանների անօրինական զինամթերք են հայտնաբերում քաղաքի տարբեր հատվածներում։
07.01.2022, 22:29
Իշխանություններն ու իրավապահ մարմինները վերահսկում են իրավիճակը Ղազախստանի Պավլոդարի մարզի բնակավայրերում։ Կողոպուտի դեպքեր չեն արձանագրվել։ Այդ մասին հայտարարել է ղազախական Խաբար-24 հեռուստաընկերությունը՝ հղում անելով Պավլոդարի մարզի ակիմ (խմբ. մարզպետ) Աբիլկաիր Սկակովին։
07.01.2022, 22:18
Գերմանիայի կառավարությունը կողմերին կոչ է անում հրաժարվել բռնությունից։
07.01.2022, 21:58
Ղազախստանի Ալմաթիի մարզի վարչական կենտրոն Տալդիքորղանում, որտեղ տեղի էին ունենում զանգվածային անկարգություններ, իրավիճակն աստիճանաբար կայունանում է։ Այդ մասին հայտնում է Խաբար-24-ը՝ հղում անելով Ղազախստանի ՆԳՆ-ին։
Քաղաքում ուժային մարմինների աշխատակիցները խիստ հսկողության տակ են առել սոցիալական բոլոր օբյեկտները, իրականացվում է փողոցների պարեկություն։ Ավելի վաղ, 15 ցուցարարներ փորձել էին գրավել քաղաքի քննչական մեկուսարանը։ Հարձակումը հնարավոր էր եղել կասեցնել։ Նրանցից երեքը զոհվել էին, երկուսը՝ վիրավորվել։ Կորուստներ կան նաև ոստիկանների շրջանում. մեկ զոհ և երկու վիրավոր։
07.01.2022, 21:43
Բելառուսական լրատվամիջոցները հայտնում են, որ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ տեղեկատվություն դեռևս չկա։
07.01.2022, 21:34
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը անդամ երկրների ԱԳ նախարարների տեսակոնֆերանսի արդյունքում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն հետևում է Ղազախստանում առկա իրավիճակին։ «Մենք անհանգստացած ենք և ցավում ենք զոհերի համար։ Կարևոր է, որ բռնությունը դադարեցվի և որպեսզի պահպանվեն մարդու իրավունքները, ներառյալ կամարտահայտման ազատությունն ու խաղաղ ցույցերի իրավունքը»,- նշել է Սթոլթենբերգը։
Նա ընդգծել է, որ դաշինքը կշարունակի ուշադրությամբ հետևում իրավիճակի զարգացմանը։ Ենս Սթոլթենբերգը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե ինչպես Ղազախստանում առկա իրավիճակը կարող է ազդել ՆԱՏՕ-ի երկրների և Ռուսաստանի միջև սպասվելիք բանակցությունների վրա։
07.01.2022, 21:11
Հրապարակվել է Տալդիքորղանում Նուրսուլթան Նազարբաևի արձանի տապալման տեսանյութը։
07.01.2022, 20:56
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը նոր վարչապետի թեկնածությունը կներկայացնի հունվարի 11-ին։
07.01.2022, 20:51
Ղազախստանի ԱԻՆ առնվազն 10 ծառայակից է տուժել տեղի ունեցած բախումների արդյունքում։ Հրշեջների և փրկարարների շարքում կան այնպիսինները, որոնք ստացել են հրազենային վիրավորում։ Այդ մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության ղազախական ծառայությունը՝ հղում անելով Ղազախստանի ԱԻՆ-ին։
07.01.2022, 20:39
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կմասնակցի Ղազախստանում առկա իրավիճակի մասով Թյուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների արտահերթ նիստին, որը կկայանա հունվարի 11-ին։
07.01.2022, 20:31
Երեկոյան մոտ Ալմաթիի կենտրոնում հրաձգության ծավալները նվազել են։ Այդ մասին հայտնում է ТАСС-ի թղթակիցը։ Հանրապետության հրապարակում տեղակայված են զինվորականները։
07.01.2022, 20:19
Շիմքենդում իրավիճակը կարգավորվում է, մարդկանց զանգվածային կուտակումներ և կողոպուտների դեպքեր չեն արձանագրվել։
07.01.2022, 20:08
Ալմաթիում ցուցարարները պաստառ են պահել . «Մենք մարդ ենք, ահաբեկիչներ չենք»։
07.01.2022, 19: 47
Ակտոբեի քաղաքապետարանի ազատման հատուկ գործողության ժամանակ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել մի քանի ոստիկաններ։ Այդ մասին հայտնում է ղազախական Хабар-24 հեռուստաընկերությունը՝ հղում անելով քաղաքային ոստիկանության մամուլի ծառայության ղեկավար Երբոլատ Սարկուլովին։
07.01.2022, 19: 34
Ալմաթիի ողջ տարածքում չեն աշխատում խանութները, քաղաքում ծայրահեղ իրավիճակ է առաջացել մթերքի հետ կապված։ Այդ մասին փոխանցում է TACC-ի թղթակիցը։
Վերջինիս տվյալներով՝ քաղաքում փակ են բենզալցակայանները, վառելիքի պակասի պատճառով չի աշխատում տաքսոպարկերի մի մասը։
07.01.2022, 18:58
Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում բիզնեսի կորուստները գնահատվում է 87,2 միլիարդ տենգե կամ մոտ 200 միլիոն դոլար։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի գործարարների ազգային պալատը։
Վերջինիս տվյալներով՝ երկրի 10 շրջաններում հաշվվում է բիզնեսի 848 տուժած սուբյեկտ և 1021 օբյեկտ, որոնց մեծ մասն Ալմաթիում են։
07.01.2022, 18:34
Ղազախական Ալմաթի հեռուստաընկերությունը հաստատել է Ալմաթիում տեղի ունեցած բախումների ժամանակ իր աշխատակից Մուրատխան Բազարբաևի մահը։ «Ահաբեկիչների հանցավոր գործողությունների արդյունքում իր ծառայողական պարտքի կատարման ժամանակ մահացու վիրավորում է ստացել»,- նշվում է հեռուստաընկերության հայտարարության մեջ։
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Թերեզա Ռիբերոն թվիթերյան իր միկրոբլոգում ցավակցել է զոհված լրագրող հարազատներին ու բարեկամներին։
Հունվարի 6-ին լրագրողական խմբի վարորդ Մուրատխան Բազարբաևը լրագրողների հետ միասին հրաձգության տակ էր ընկել Ալմաթիի կենտրոնում։ Բազարբաևը զոհվել էր, իսկ լրագրողներից մեկի ձեռքի մատներն անդամահատվել են։
I am saddened to hear about the tragic death last night of Muratkhan Bazarbayev, member of @almaty_tv, in #Kazakhstan. My deepest sympathies go out to his family and friends.
— OSCE media freedom (@OSCE_RFoM) January 7, 2022
07.01.2022, 18:07
Իրավիճակն այս պահին Ղազախստանի նախագահի նստավայրի մոտ։
07.01.2022, 17:56
Ղազախստանի հիվանդանոցներում շատ են օտարերկրյա քաղաքացիները, որոնք խոսում են արաբերենով։ Այդ մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով «Տալապ» կիրառական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռահիմ Օշակբաևին։
07.01.2022, 17:39
Ալմաթիի օդանավակայանը չի գործի մինչև հունվարի 9-ը ներառյալ։
07.01.2022, 17:20
Ալմաթի քաղաքի Հանրապետության հրապարակի հարակից տարածքներում շարունակվում է ցուցարարների «մաքրման» աշխատանքները, երբեմն լսվում են առանձին կրակոցների ձայներ։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։
Ներկայումս մեգապոլիսի կենտրոնական հատվածում իրավիճակը բավականին կայուն է։ Խանութներում կարելի է գնել առաջին անհրաժեշտության պարագաներ։ Սակայն բանկոմատներից դեռևս հնարավոր չէ հանել կանխիկ գումար։
07.01.2022, 16:39
Շիմքենդում տեղի ունեցած բախումների արդյունքում տուժել է ավելի քան 60 մարդ։ Հոսպիտալացվել են զինվորականներ, ոստիկաններ և խաղաղ բնակիչներ, որոնք ունեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
07.01.2022, 16:28
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղազախստանում խաղաղապահները չեն ներգրավվի տեղական իրավապահ մարմինների և բանակային ստորաբաժանումների կողմից իրականացվող օպերատիվ-մարտական միջոցառումներին։
07.01.2022, 16:08
ԶԼՄ։ Նազարբաևն ու դուստրերը լքել են Ղազախստանը
Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ու նրա դուստրերն իրենց ընտանիքներով լքել են Ղազախստանը։ Հիմա երկրում է գտնվում միայն Նազարբաևի ավագ եղբայրը՝ Բոլատ Նազարբաևը։ Այդ մասին հայտնում է տեղական orda.kz-ը։
Տեղեկատվությունը դեռևս չի հաստատվել այլ աղբյուրներով։
Վերջին անգամ Նազարբաևը հանրության առաջ հայտնվել էր դեկտեմբերի 27-ին, երբ Սանկտ Պետերբուրգում մասնակցում էր ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։
07.01.2022, 15:56
БТА Банк-ի նախկին ղեկավար Մուխտար Աբլյազովը, որը թաքնվում է արտասահմանում, իրեն անվանել է ընդդիմության և Ղազախստանում բողոքի ցույցերի առաջնրդ։
Աբլյազովը նշել է, որ «Ալմաթիի ցուցարարներն ամեն օր իրեն հարցնում են, թե ինչպես գործել»։ Նա նաև հայտարարել է, որ կվերադառնա Ղազախստան, որպեսզի գլխավորի ժամանակավոր կառավարությունը, եթե բողոքի ցույցերը հասնեն իրենց նպատակին։
07.01.2022, 15:42
BBC-ն գրում է, որ Ղազախստանի իշխանությունները պաշտոնական հայտարարություններում դադարել են կիրառել մայրաքաղաքի Նուր-Սուլթան անվանումը։ Լուրերում և պաշտոնական հաղորդագրություններում քաղաքը հիմա ուղղակի անվանում են «մայրաքաղաք» կամ «Ղազախստանի մայրաքաղաք»։
Նոր մայրաքաղաք Աստանան 2019 թվականին վերանվանվել էր Նուր-Սուլթան, երբ Նուրսուլթան Նազարբաևը նախագահի պաշտոնում իր տեղը զիջեց Կասիմ-Ժոմարտ Տոկաևին։
Բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր առաջին նախագահ Նազարբաևը որևէ մեկնաբանություն չի արել և չի հայտնվել հանրության առաջ։
07.01.2022, 14:39
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ողջ երկրում ձերբակալվել է բողոքի ցույցերի և անկարգությունների 3811 մասնակից։ Նախարարությունը պնդում էր, որ սպանվել է 26 քաղաքացիական անձ, ևս 18-ը վիրավորվել է։
Բողոքի ցույցերի և կողոպտիչների շրջանում զոհերի թվի անկախ գնահատում դեռևս չկա։ Բազմաթիվ ականատեսներ պնդում են, որ զոհերի և վիրավորների իրական թիվն ավելի մեծ է։
07.01.2022, 14:19
BBC-ի լրագրողը հայտնում է, որ այսօր Ալմաթիում համեմատաբար հանգիստ է։
It’s much quieter in #Almaty today but still some shooting and explosions. Perhaps police firing warning shots #Kazakhstan pic.twitter.com/mgTjb4J4b5
— Abdujalil A (@abdujalil) January 7, 2022
«Այսօր Ալմաթիում համեմատաբար հանգիստ է, չնայած դեռևս լսվում են կրակոցներ և պայթյուններ։ Հնարավոր է, որ ոստիկանությունն է անում նախազգուշական կրակոցներ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է BBC-ի լրագրող Աբդուժալիլ Աբդուրասուլովը։
07.01.2022, 13:57
Ղազախստանի նախագահը անկախ լրատվամիջոցներին և որոշ «օտարերկրացի գործիչների» մեղադրել է անկարգությունների հրահրման մեջ՝ խոստանալով կոշտ գործողություններ նրանց նկատմամբ։ «Դավադիր և, ըստ էության, կարգուկանոնի խախտման մեջ հրահրող դեր ունեն այպես կոչված «անկախ» ԶԼՄ-ները և օտարերկրյա գործիչները, որոնք հեռու են մեր բազմազգ ժողովրդի արմատական շահերից»,- նշել է Տոկաևը։
Ղազախստանի առաջնորդը հայտարարել է, որ այդ լրատվամիջոցներն ու գործիչները չարամտորեն են կիրառում ժողովրդավարական ազատությունները և խոստացել «կոշտ արձագանքել իրավական վանդալության բոլոր գործողություններին»։
Նախագահը հիշեցրել է, որ 2020 թվականի մայիսին ընդունված օրենքով նախատեսվում է, որ ցույցերի ու հավաքների վերաբերյալ նախապես պետք է տեղեկացվեն քաղաքային իշխանությունները։
«Բայց այսպես կոչված առանձին «իրավապաշտպաններ» և «ակտիվիստներ» իրենց օրենքից վեր են դասում և կարծում են, որ նրանք իրավունք ունեն հավաքվելու որտեղ ցանկանում և խոսեն՝ ինչ ուզում են<...> Ժողովրդավարությունը ամենաթողություն չէ և առավել ևս սադրանք, այդ թվում հակաիրավական գործողությունների»,- նշել է Տոկաևը։
07.01.2022, 13:42
Տոկաևը հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստան են ժամանել այդ երկրի իշխանությունների խնդրանքով և ժամանակավոր կմնան երկրում։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Երախտագիտության հատուկ խոսքեր եմ ուղղում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ Նա շատ օպերատիվ և, գլխավորը, ընկերաբար ջերմ արձագանքեց իմ դիմումին»,- նշել է Տոկաևը, նաև ընդգծելով ՉԺՀ առաջնորդ Սի Ցզինպինի, ինչպես նաև Հայաստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Թուրքիայի առաջնորդների աջակցությունը։
Ավելի վաղ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ղազախստան ուղարկված զինվորականների թիվը գնահատել էր 2,5 հազար։
07.01.2022, 13:29
Իր ուղերձում Տոկաևը նշել է, որ հրամայել է կրակ բացել, եթե նոր անկարգություններ լինեն՝ հավելելով, որ ով ինքնակամ չի հանձնվի, «կոչնչացվի»։
Վեց օրվա ընթացքում իշխանությունների հռետորաբանությունը փոխվել է։ Եթե բողոքի ցույցերի առաջին օրերին փողոց դուրս եկած քաղաքացիներին անվանում էին բողոքի ցույցերի մասնակիցներ, ցուցարարներ, ապա ավելի ուշ նրանք վերածվեցին «ապակառուցողական ուժեր»-ի, «դիմադրություն ցույց տվող ահաբեկիչներ»-ի, «ավազակային տարրեր»-ի, «դավադիր»-ների, «ավազակներ»-ի և «միջազգային ահաբեկչական խմբեր»-ի։
“Мною дан приказ открывать огонь на поражение," - заявил президент Казахстана Токаев. “Нас призывают провести мирные переговоры. Какая глупость. Какие могут быть переговоры с убийцами?" Подробнее: https://t.co/cSFdxIotMe pic.twitter.com/LFgYLaTadn
— bbcrussian (@bbcrussian) January 7, 2022
07.01.2022, 13:22
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը իր հեռուստաուղերձում հերթական անգամ ցուցարարներին անվանել է ահաբեկիչներ և այլ ուժերի կողմից ֆինանսավորվող դավադիրներ։ Նա կրկնել է իր այն միտքը, որ ցուցարարների դեմ պետք է առավելագույնս կոշտ գործել։
«Արտասահմանում կոչ էր անում կողմերին բանակցություններ վարել խնդրի խաղաղ լուծման համար։ Ինչպիսի հիմարություն։ Ինչպես կարող է բանակցություններ լինել հանցագործների, մարդասպանների հետ։ Մենք ստիպված էինք գործ ունենալ զինված, պատրաստված ավազակների հետ։ Ինչպես տեղացի, այնպես էլ՝ օտարերկրացի։ Հենց ավազակների և ահաբեկիչների»,- նշել է Տոկաևը։
Միայն Ալմաթիի վրա, ըստ Տոկաևի, հարձակվել է 20 հազար «ավազակ»։
07.01.2022, 12:44
ՌԴ օդադեսանտային ուժերի հրամանատար Անդրեյ Սերդյուկովը նշանակվել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հրամանատար։
07.01.2022, 12:28
ՌԴ օդատիեզերական ուժերի ավելի քան 75 ինքնաթիռ շուրջօրյա Ղազախստան են տեղափոխում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի ռուսական անձնակազմի ստորաբաժանումներին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
Նրա խոսքերով՝ ռազմատրանսպորտային ավիացիայի ռուսական ինքնաթիռները Ղազախստան են տեղափոխում նաև Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի զինվորական անձնակազմերին։
07.01.2022, 12:06
Խաղաղապահները, Ղազախստանի իրավապահ մարմինների հետ միասին, վերահսկողության տակ են վերցրել Ալմաթիի օդանավակայանը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։
07.01.2022, 11:54
Ղրղզստանի խորհրդարանը հաստատել է ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության կազմում Ղազախստան զինծառայողների ուղարկման հարցը։
07.01.2022, 11:45
Ալմաթիում այրվում է ՄԻՐ հեռուստառադիոընկերության մասնաճյուղի շենքը։
07.01.2022, 11:28
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ։
«Ստանիսլավ Զասը տեղեկացրել է Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կարգավորման միջոցների շրջանակներում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման կատարման ընթացքի մասին: Նաև քննարկվել է այդ երկրում առկա իրավիճակն այն բանից հետո, երբ սկսվել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի մտցման գործընթացը»,- հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
07.01.2022, 11:14
Ալմաթիում բողոքի ցույցերի մասնակիցները թալանել են զինամթերքի 6 խանութ։ Այդ մասին հայտնել է Խաբար 24 հեռուստաընկերությունը։ Վերջինիս տվյալներով՝ խանութներից մեկում փամփուշտ չի եղել։
07.01.2022, 10:46
Ղազախստանում ամբողջությամբ վերականգնվել է երկաթուղային հաղորդակցությունը, որն ընդհատվել էր բողոքի ցույցերի արդյունքում։
07.01.2022, 10:37
Զինված ցուցարարներն Ալմաթիում կատաղի դիմադրություն են ցույց տալիս իշխանություններին։ Այդ մասին իր ուղերձում հայտարարել է Ալմաթիի պարետ, գեներալ Կանատ Տայմերդենովը։ Ընդորում նա նշել է, որ պետական մարմինների բոլոր շենքերը գտնվում են վերահսկողության տակ։
«Քաղաքում հակաահաբեկչական գործողությունը շարունակվում է։ Այսօրվա դրությամբ ազատված են ակիմատը, նախագահի նստավայրը, Հանրապետության հրապարակը»,- նշել է նա։
07.01.2022, 10:22
Ուժայինները շրջափակել են Ղազախստանի նախագահի նստավայրը։
07.01.2022, 10:04
ТАСС-ի թղթակիցը հայտնում է, որ Ալմաթիի կենտրոնում շարունակվում է հրաձգությունը, կան զոհեր։
07.01.2022, 09:58
Պարետատունը հայտարարել է, որ Ալմաթիում զինված ցուցարարները տեղաշարժվում են առանց պետհամարանիշների ավտոմեքենաներով։
Իշխանություններն զգուշացրել են, որ ավտոմեքենաների սեփականատերերը պարտավոր են տեղաշարժվել միայն պետհամարանիշներով և իրենց մոտ ունենալ անհրաժեշտ փաստաթղթերը։
07.01.2022, 09:49
Ղրղզստանը, ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության կազմում, նախատեսում է Ղազախստան ուղարկել 150 զինծառայող և 19 միավոր ռազմական և ավտոմոբիլային տեխնիկա։
07.01.2022, 09:44
Բողոքի ցույցերի մասնակիցները Ալմաթիում բարիկադավորել են ՄԻՐ հեռուստաընկերության շենքը։ Այդ մասին հայտնում է Խաբար 24-ը։
Կան զոհեր, նրանց մարմիններն ընկած են փողոցում։
07.01.2022, 09:38
Ղրղզստանը Ղազախստանի խնդրանքով ժամանակավոր փակել է սահմանային յոթ անցակետերից երկուսը, որոնք գտնվում են երկու երկրների սահմանի միևնույն հատվածում։ Այդ մասին հայտարարել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը։
07.01.2022, 09:26
Օտարերկրյա պետությունների դեսպանությունները չեն տուժել բողոքի ցույցերի և բախումների արդյունքում։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադիյարովը։
«Ղազախստանում օտարերկրյա դեսպանությունները չեն տուժել անկարգությունների ընթացքում։ Դեսպանությունները գտնվում են ուժեղացված հսկողության տակ»,- նշել է նա։
07.01.2022, 09:21
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ երկրի բոլոր շրջաններում հիմնականում վերականգնվել է սահմանադրական կարգը, տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը։
«Սկսվել է հակաահաբեկչական գործողությունը։ Իրավապահ ուժերն անց են կացնում լարված աշխատանք։ Երկրի բոլոր շրջաններում հիմնականում վերականգնվել է սահմանադրական կարգը։ Տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը։ Սակայն ահաբեկիչները նախկինի պես կիրառում են զենք, վնաս հասցնում քաղաքացիների սեփականությանը։ Այդ իսկ պատճառով հակաահաբեկչական ակցիաները պետք է շարունակել մինչև գրոհայինների ամբողջական ոչնչացումը»,- հայտարարել է Տոկաևը։
07.01.2022, 09:12
Ղազախստանի իրավապահ մարմինները ոչնչացրել են բողոքի ցույցերի 26 մասնակիցների, ավելի քան 3 000 մարդ ձերբակալվել է։ Այդ մասին հայտնել է Խաբար 24-ը՝ հղում անելով հանրապետության ՆԳՆ-ին։
«Ընդհանուր առմամբ, ձերբակալվել է ավելի քան 3000 հանցագործ, ոչնչացվել 26, ևս 18 զինված ահաբեկիչ վիրավոր է»,- հայտարարել են հեռուստաընկերության եթերում։ ՆԳՆ տվյալներով՝ զոհվել է 18 իրավապահ, տուժել Ազգային գվարդիայի 748 ոստիկան և զինծառայող։
07.01.2022, 08:54
ՀԱՊԿ զորախումբը Ղազախստանում չի մասնակցի մարտական գործողություններին։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի վարչակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևը։
«Շատ հարցեր են ստացվում ՀԱՊԿ-ի հետ կապված։ Ուզում եմ նշեմ, որ մտցվել է ՀԱՊԿ երկրների խաղաղապահ անձնակազմ։ Առաքելությունը խաղաղապահ է։ ՀԱՊԿ զինծառայողները չեն մասնակցում մարտական գործողություններին, չեն զբաղվում գրոհայինների ոչնչացմամբ»,- Խաբար 24-ի եթերում հայտարարել է Աբաևը։
Նա հավելել է, որ խաղաղապահ առաքելությունը չի կարելի շփոթել օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մտցման հետ։ Գործողության մարտական հատվածը հունվարի 6-ին իրականացրել են Արըստան, Արլան, Բերկուտ ստորաբաժանումների ուժերը և պաշտպանության նախարարությունը։
07.01.2022, 08:31
Մայրաքաղաք Նուր-Սուլթունում տեղի ժամանակով 09:00-ից (Երևանի ժամանակով՝ 07:00-ից) սկսել է հասանելի լինել ինտերնետը։ Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով «Интерфакс»-ին։ Նուր-Սուլթանի բնակիչները նշում են, որ դեռևս կապը կայուն չէ և հաճախ ընդհատվում է։ Բոլոր ռեսուրսներին չէ, որ կա հասանելիություն։
Վերջին անգամ Ղազախստանի մայրաքաղաքում ինտերնետը հասանելի էր եղել հունվարի 6-ին 17:00-19:30։
06.01.2022, 23:14
Ղազախստանում ցուցարարները պետք է խաղաղ արտահայտեն իրենց դժգոհությունը, իսկ ուժայինները պարտավոր են ապահովել այդ իրավունքը։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Նա հավելել է, որ ՄԱԿ-ը տեսել է Ղազախստանում տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում զոհերի մասին տեղեկությունները։ «Մենք այդ մասին տեղեկությունները տեսել ենք մամուլում»,-նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը։
06.01.2022, 23:06
ՄԱԿ-ը ստացել է ՀԱՊԿ ծանուցումն իր ուժերին Ղազախստան ուղարկելու վերաբերյալ և ընդգծում է, որ զինվորականները պետք է հետևեն մարդու իրավունքներին, այդ թվում ապահովեն խաղաղ ցույցերի հնարավորությունը։
06.01.2022, 22:56
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում ցուցարարներին բռնության չդիմել։ «Մենք հանդարտության կոչ ենք անում, դատապարտում ենք բռնության դեպքերը, սեփականության և շինությունների ոչնչացումը»,- նշվում է հայտարարության մեջ։
Բրիտանական արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել Ղազախստանում վերականգնել ինտերնետի աշխատանքն ու պահպանել խոսքի ազատության և ինքնարտահայտման սկզբունքները։
06.01.2022, 22:48
Ղազախական պետական Խաբար-24 հեռուստաընկերությունը, հղում անելով Ներքին գործերի նախարարությանը, հայտնել է, որ ուժայիններին Ալմաթիում հաջողվել է վերադարձնել վերահսկողությունը ցուցարարների կողմից գրավված շենքերի նկատմամբ։
«Այս ժամի դրությամբ ազատված են ակիմատը, նախագահի նստավայրը, Հանրապետության հրապարակը։ Պետական մարմինների բոլոր շենքերը գտնվում են վերահսկողության տակ»,- հայտնել է հեռուստաընկերությունը։
Մոտ մեկ ժամ առաջ Խաբար 24-ը հայտնել է, որ քաղաքում շարունակվում է «հակաահաբեկչական գործողությունը»։
06.01.2022, 22:30
Կառավարությունը ՀՀ տարածքից դուրս Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանման կողմից խաղաղապահ գործողությունների մասնակցության մասին որոշում է ընդունել։ Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է․
«Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով և 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Թույլատրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-պետությունների խաղաղապահ զորախմբերում ընդգրկված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանմանը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական խաղաղապահ ուժերի կազմում մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում իրականացվող խաղաղապահ գործողություններին:
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ստորաբաժանման՝ Ղազախստանի Հանրապետություն մեկնման գործընթացը՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ի N 1/ՀԱՊԿ որոշման համաձայն»։
06.01.2022, 22:04
Աֆղանստանի արտաքին գործերի նախարարության «Թալիբան» արմատական խմբավորման կողմից նշանակված մամուլի քարտուղար Աբդուլ Քահար Բալհին իր մտահոգությունն է հայտնել Ղազախստանում առկա իրավիճակի վերաբերյալ։
IEA is closely monitoring situation in Kazakhstan & as a close neighbor & economic partner state, is concerned about the recent unrest. It urges both the government & protestors to resolve issues through talks & peaceful means, & to return calm & stability to the country. pic.twitter.com/z0gzGWUJ9e
— Abdul Qahar Balkhi (@QaharBalkhi) January 6, 2022
Բալհին իշխանության ներկայացուցիչներին և ցուցարարներին կոչ է արել հակամարտության խաղաղ կարգավորման՝ «տարածաշրջան հանդարտության և կայունության» վերադարձի համար։
06.01.2022, 21:36
Ղրղզստանի խորհրդարանը չի կարողացել որոշել հարևան Ղազախստան, ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում, իր զինվորականների ուղարկման հարցը և հետաձգել է այն մինչև հունվարի 7-ը։
Ինչպես հինգշաբթի կեսօրին հայտարարել էր Ղրղզստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը, խորհրդարանում չի ապահովվել հարցի քննարկման համար անհրաժեշտ քվորումը։
Ղրղզական օրենսդրության համաձայն՝ զինծառայողներին օտարերկրյա պետություններ ռազմական առաքելության ուղարկելու համար անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի թույլտվությունը, ընդորում ձայների երկու երրորդով։
06.01.2022, 21:19
BBC-ն հայտնում է, որ Ալմաթիի կենտրոնում, նախագահի նստավայրի մոտ, կրակի տակ է հայտնվել Ալմաթը հեռուստաընկերության ավտոմեքենան։ Վարորդը զոհվել է, լրագրողը՝ վիրավորվել։ Վերջինս կոտրվածքներ ունի ձեռքի շրջանում։
06.01.2022, 21:01
Նուր-Սուլթանի քաղաքապետարանը հերքել է ջրի և լույսի անջատման մասին տեղեկատվությունը։ «Վթարային անջատումների դեպքում, որոնք կապված չեն անօրինական հավաքների հետ, դեպքի վայր են մեկնում վթարային բրիգադներ»,- հայտնում է Սպուտնիկ գործակալության ղազախական ծառայությունը։
Վերջինիս փոխանցմամբ՝ Նուր-Սուլթանի քաղաքապետարանը քաղաքացիներին կոչ է արել չվստահել տեղեկատվության կասկածելի աղբյուրներին։
06.01.2022, 20:56
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցները բողոքում են Ղազախստան ղրղզական զորքերի հնարավոր ուղարկման դեմ։ Խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցած ակցիայի մասնակիցների թիվը մեծ չի եղել, սակայն սոցիալական ցանցերում շատ է դժգոհ օգտատերերի թիվը։
Ղրղզական զորքերը Ղազախստան կմեկնեն ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կազմում։ Ընդորում, Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղարն ավելի վաղ հայտարարել էր, որ այդ երկրի զինծառայողները չեն դիմադրի ղազախստանցի ցուցարարներին, այլ կապահովեն ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունը։
06.01.2022, 20:43
Տելեգրամյան ալիքներում տեսանյութ է տարածվում, որտեղ երևում է, որ Ղազախստանի հյուսիս-արևելքում գտնվող Պավլոդար քաղաքում արդիականացվել են ոստիկանական ՈւԱԶ-ները՝ «ամբոխին դիմակայելու համար»։
06.01.2022, 20:37
Ղազախստանի իրավապահ մարմինների աշխատակիցների թիվը, որոնք զոհվել են բողոքի ցույցերի մասնակիցների հետ բախումների ժամանակ, հասել է 18-ի։ Ընդհանուր առմամբ, տուժել է Ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի 748 ծառայակից։
06.01.2022, 20:34
Ալմաթիում իրավապահ մարմիններն «ազատել են» քաղաքի կենտրոնական հրապարակը և նախագահի նստավայրը։ Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ղազախական Խաբար-24-ին։
06.01.2022, 20:11
Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը իր անհանգստությունն է հայտնել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Դիվանագետը հայտարարել է, որ ՀԱՊԿ օգնությունը «հիշողություններ է արթնացնում այն իրավիճակների մասին, որոնցից անհրաժեշտ է խուսափել»։
06.01.2022, 20:05
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում առկա իրավիճակը։
Էրդողանը հույս է հայտնել, որ Ղազախստանը երկխոսության ճանապարհով կկարողանա հաղթահարել առկա խնդիրները։
Ավելի վաղ, Էրդողանը հեռախոսազրույցներ էր ունեցել նաև Ղրղզստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի նախագահների հետ։
06.01.2022, 20:03
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ բոլոր նրանց, որոնք կհրաժարվեն զենքերը ցած դնել, սպառնում է ոչնչացում։
06.01.2022, 19:57
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Կենտրոնական Ասիայում առկա իրավիճակը, ինչպես նաև Ղազախստանում իրավիճակի սրումը։
«Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են թուրք-ուզբեկական հարաբերությունների հեռանկարներն ու առկա իրավիճակը, ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև համագործակցության հետագա ակտիվացման հարցերը։ Մտքեր են փոխանակվել նաև Կենտրոնական Ասիայում առկա իրավիճակի վերաբերյալ, մասնավորապես Ղազախստանում ստեղծված իրավիճակի»,- հայտնել է Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Երկու երկրների նախագահները հույս են հայտնել, որ Ղազախստանում առկա իրավիճակը խաղաղ լուծում կունենա։
06.01.2022, 19:49
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մուխտար Տլեուբերդիի հետ։
Բլինքենը Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարին հայտարարել է ԱՄՆ-ի աջակցությունն սահմանադրական ինստիտուտներին և ԶԼՄ-ների ազատությանը, ինչպես նաև կոչ արել իրավիճակի խաղաղ կարգավորմանը։
06.01.2022, 19:44
Չնայած ցերեկը Ակտաուի կենտրոնական հրապարակում հավաքված ցուցարարների մի մասը հեռացել էր, երեկոյան ցուցարարների թիվն էականորեն ավելացել է։
Ընդորում, Սպուտնիկ գործակալության ղազախական ծառայությունը հայտնում է, որ ցույցերին մասնակցում են մեծ թվով կանայք և երեխաներ։
06.01.2022, 19:41
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Ալմաթիի Հանրապետության հրապարակից ցուցարարների «մաքրման» մասին։
06.01.2022, 19:38
Համացանցում նոր կադրեր են հրապարակվել Ալմաթիի արվարձաններում ցուցարարների կողմից խանութների կողոպուտից։
06.01.2022, 19:36
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ուշադրությամբ հետևում է Ղազախստանում առկա իրավիճակին և հույս հայտնել, որ այդ երկրում շուտափույթ կձևավորվի նոր կառավարություն։
06.01.2022, 19:27
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույցներ է ունեցել Բելառուսի և Ղազախստանի նախագահների հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում Բելառուսի նախագահը հայտնել է Ղազախստանին ամբողջական աջակցության մասին։ «Ղազախստանի Հանրապետության ղեկավարնիր հերթին շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ օգնություն ցուցաբերելու և ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ուղարկման համար»,- նշել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
06.01.2022, 19:24
Բելառուսի տարածքից 5 ԻԼ-76 ինքնաթիռ է մեկնել Ղազախստան, որը տեղափոխում է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի խաղաղապահ անձնակազմի բելառուսական ստորաբաժանումներին։ Այդ մասին РБК-ին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությանը մոտ կանգնած իր երկու աղբյուրները։
Ավելի վաղ, հայտնի էր դարձել, որ Բելառուսը խաղաղապահ վաշտ է ուղարկում Ղազախստան։
06.01.2022, 19:11
Ղազախստանում բողոքի ցույցերի մասնակիցների հետ բախումների արդյունքում զոհվել է 18 ուժային, վիրավորվել՝ 748-ը։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը։ Ձերբակալվել է 2 298 մարդ։
06.01.2022, 19:05
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Ղազախստանում առկա իրավիճակը։ Երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցը կայացել է թուրքական կողմի նախաձեռնությամբ։
06.01.2022, 18:44
Ալմաթիի կենտրոնում գտնվող Հանրապետության հրապարակում շարունակվում են պարբերաբար լսվել կրակոցների ձայներ։ Ինչպես այդտեղից փոխանցում է ТАСС-ի թղթակիցը, ականատեսները հաստատում են, որ հրաձգության արդյունքում կան զոհեր։
Կրակը շարունակվում է, սակայն նախկինից ավելի քիչ։ Ականատեսները, որոնք փախչում էին հրապարակից, հաստատել են, որ կան և՛ վիրավորներ, և՛ զոհեր։
06.01.2022, 18:35
Ռուս խաղաղապահներն արդեն ժամանել են Ղազախստան։ Դա օդադեսանտային ուժերի հատուկ նշանակության 45-րդ առանձին բրիգադի ստորաբաժանումներն են։
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ կտեղակայվեն խաղաղապահ ուժերը։
06.01.2022, 18:26
Ալմաթիում BBC-ի թղթակիցը նոր գրառում է արել Հանրապետության հրապարակում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
It sounds like a real battle going on the square. From what i can tell - the sound of gunfire, machine guns in addition to stun grenades and what sounds like fireworks #Almaty #Kazakhstan
— Abdujalil A (@abdujalil) January 6, 2022
«Այն, ինչ լսվում է հրապարակից, կարծես իրական մարտ լինի։ Կարող եմ տարբերել գնդացրային հրաձգությունը, լուսաձայնային նռնակները և հրավառություն հիշեցնող ինչ-որ բան»,- գրել է BBC-ի թղթակիցը։
06.01.2022, 18:11
Նոր կադրեր Ալմաթիում ցուցարարների և ուժայինների բախումներից։ Լսվում են կրակոցների ձայներ։
İnterneti erişime kapatan Kazakistan Devleti göstericilere rastgele ateş ediyor...!!#Almaty#KazakhstanProtests pic.twitter.com/nHAKYN78oW
— Gula Dersim (@FreedomSelo) January 6, 2022
06.01.2022, 18:04
Տելեգրամյան ալիքները հրապարակել են նախօրեին Ալմաթիի օդանավակայանի «գրավման» կադրերը։ Մի քանի տասնյակ մարդ ձողերով և վահաններով քայլում են սպասասրահում։
Օդանավակայանի աշխատակիցները հասցրել են տարհանել բոլոր ուղևորներին։ Նրանց մի մասին մտցրել են ինքնաթիռներ։ Դեռ նախօրեին երեկոյան ուժայինները կարողացել էին ազատել օդանավակայանը, սակայն հունվարի 6-ի դրությամբ այն դեռևս չի գործում։
06.01.2022, 17:54
Գերմանիան դադարեցրել է Ալմաթիում իր գլխավոր հյուպատոսության աշխատանքը՝ իր քաղաքացիներին խորհուրդ տալով խուսափել այցելելու այդ քաղաք։ Այդ մասին նշվում է Գերմանիայի ԱԳ նախարարության տարածած մամլո հաղորդագրության մեջ։
«Հաշվի առնելով իրավիճակը՝ Ալմաթիում գլխավոր հյուպատոսությունը փակ է մինչ հետագա կարգադրությունը։ Հյուպատոսական ուղեկցումը հնարավոր է Նուր-Սուլթանում դեսպանության միջոցով։ Բացի այդ, կան բարդություններ ՊՇՌ թեստերի հետ կապված։ Արտակարգ իրավիճակի ռեժիմի ժամանակ խորհուրդ չի տրվում իրականացնել ոչ պարտադիր այցելություններ Ղազախստան և ցանկացած այցելություն Ալմաթի և Ալմաթիի մարզ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
06.01.2022, 17:36
BBC-ի թղթակիցը ևս հայտնում է Ալմաթիի Հանրապետության հրապարակում լարված իրավիճակի մասին։
«Ես հրաձգության ձայնեմ եմ լսում Ալմաթիի կենտրոնում։ Բախումները շարունակվում են»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է լրագրողը։
I can hear shooting and explosions near the centre of #Almaty. Clashes are still continuing #Kazakhstan
— Abdujalil A (@abdujalil) January 6, 2022
Առկա տվյալների համաձայն՝ հրապարակում հավաքվել էր մի քանի հարյուր ցուցարար։
06.01.2022, 17:17
Իրավիճակը շարունակում է լարված մնալ Ալմաթիի Հանրապետության հրապարակում։ Կան վիրավորներ։ Շարունակվում է հրաձգությունը։
06.01.2022, 17:11
Ալմաթիի խանութներում գրեթե ապրանք չի մնացել։ Այդ մասին հայտնել է Սպուտնիկի ղազախական ծառայության թղթակիցը։ Քաղաքի Աուեզովի շրջանում փոքր խանութները վաճառել են ապրանքները։ Թե երբ կլինի նոր մատակարարումը, անհայտ է։ Խոշոր սուպերմարկետները նույնիսկ չեն բացվել։
Նմանատիպ իրավիճակ է Ալմաթիի մարզի ողջ տարածքում։ Աշխատում են միայն փոքր առևտրային կետերը, իսկ վերջին օրերին գներն էականորեն աճել են։
06.01.2022, 17:07
Տեսանյութ նախօրեին Ալմաթիում ուժայինների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումներից։
???The confrontation between the security forces and the protesters began.
— Kayal Muazzin (@KhayalMuazzin) January 6, 2022
/#Kazakhstan #Казакстан #BreakingNews /
✅ https://t.co/HxSs3Tk2yu pic.twitter.com/WxgpiF51Il
06.01.2022, 17:05
Ալմաթիում դարձյալ կրակոցներ են հնչում։ Այդ մասին հայտնել է ТАСС-ի տեղում աշխատող թղթակիցը, որի հետ կապը շուտով ընդհատվել է։ Ականատեսները պատմում են, որ կրակոցները հիմնականում հնչում են Ալմաթիի Հանրապետության հրապարակի մոտ։
Քաղաքում տեսանելիության մակարդակը մառախուղի պատճառով ցածր է։
06.01.2022, 17:03
Սպուտնիկ գործակալության ղազախական ծառայությունը տեսանյութ է հրապարակել Նուր-Սուլթանում նախագահական նստավայրի մոտից։ Տեսանյութից երևում է, որ տեղադրվել են անցակետեր։ Տեղում հսկողություն են իրականացնում ուժայինները։
06.01.2022, 16:52
Ղազախստանի արտաքին գործերի նախարարությունը հերքում է այն լուրերը, թե արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված դադարեցվել է արտասահմանցիների մուտքն այդ երկիր։
«Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այբեկ Սմադյարովը։
06.01.2022, 16:12
Russia Today-ը Ալմաթիից կադրեր է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ցուցարարները հարձակվում ոստիկաններից մեկի վրա և ծեծի ենթարկում։ Հարձակումը տեղի է ունեցել հունվարի 5-ին։
06.01.2022, 16:08
GlobalCheck նախագիծը, որը հետևում է հետխորհրդային տարածաշրջանում ինտերնետի արգելափակմանը, հայտնում է, որ Ղազախստանի գլխավոր ինտերնետ մատակարարը՝ Ղազախտելեկոմը ողջ երկրում, բացի Ալմաթիից, վերականգնել է կաբելային ինտերնետը։
РИА Новости գործակալությունը հաստատում է, որ ինտերնետը առնվազն վերականգնվել է մայրաքաղաք Նուր-Սուլթանում։ Մոբայլ ինտերնետը շարունակում է անհասանելի լինել։
❗️ Казахтелеком включил проводной интернет во всех регионах, кроме Алматы.
— GlobalCheck (@globalchecknet) January 6, 2022
06.01.2022, 16:03
Ղազախստանի իրավապահ մարմինները Ալմաթիում ձերբակալել է բողոքի ցույցերի մոտ 2 հազար մասնակցի։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Ալմաթիի ոստիկանության դեպարտամենտի աշխատակիցները ձեռնամուխ են եղել Կարասայ բաթիր և Մասանչի փողոցների մաքրմանը։ Քայլեր են ձեռնարկվում օրինախախտների ձերբակալման ուղղությամբ։ Ընդհանուր առմամբ, ոստիկանության բաժիններ է տեղափոխվել մոտ 2 հազար մարդ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
06.01.2022, 15:56
Ղազախստանի խորհրդարանի խոսնակ Մաուլեն Աշիմբաևը կոչ է արել համախմբվել նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի շուրջ՝ Ղազախստանի անկախության և պետականության պահպանման նպատակով։
«Ղազախստանցիներին կարևոր է միավորվել երկրի նախագահի շուրջ՝ մեր անկախության և պետականության պաշտպանության համար։ Չի կարելի տրվել սադրանքներին։ Պետք է խստորեն կանխել ցանկացած հանցավոր գործողություն»,- նշվում է Աշիմբաևի հայտարարության մեջ։
06.01.2022, 15:47
Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը լրագրողներին հայտարարել է, որ ԵՄ-ն զգուշությամբ է ընդունում Ղազախստան օտարերկրյա զորքերի մտցնումը, իսկ Եվրահանձնաժողովը, ընդհանուր առմամբ, Ռուսաստանին կոչ է արել հարգել Ղազախստանի ինքնիշխանությունը։
Ինչպես հայտնում է BBC-ն, հղում անելով Reuters գործակալությանը, Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը, մեկնաբանելով Ղազախստան ՀԱՊԿ անձնակազմի ուղարկումը, Ռուսաստանին կոչ է արել հարգել այդ երկրի անկախությունը և նորից վստահեցրել, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել երկխոսության ձևավորմանը։
«Բռնությունը պետք է դադարեցվի։ Մենք նաև կողմերին զսպվածության և այդ իրավիճակից խաղաղ ելքի որոնումների կոչ ենք անում։ Իհարկե, ԵՄ-ն պատրաստ է և ցանկանում է աջակցել երկխոսությանն այդ երկրում»,- նշել է մամուլի քարտուղարը։
06.01.2022, 15:40
Չնայած մի քանի ժամ առաջ տեսանյութեր էին տարածվել, որտեղ Ակտաուում բողոքի ցույցի որոշ մասնակիցներ հայտարարում էին դրանց ավարտի մասին, մարդիկ շարունակում են հավաքվել հրապարակներում։
06.01.2022, 15:35
РИА Новости գործակալությունը, հղում անելով Ուզբեկստանում Ղազախստանի դեսպանությանը, հայտնում է, որ Ղազախստանի իշխանությունները փակել են արտասահմանցիների մուտքը դեպի երկիր։
06.01.2022, 15:22
Նուր-Սուլթանի վարչակազմի ղեկավարը քաղաքացիներին կոչ է արել «դուրս չգալ անօրինական հավաքների վայրեր»։
«Բնակչությանը կոչ եմ անում չայցելել մարդկանց զանգվածային կուտակման վայրեր, չտրվել ապակառուցողական ուժերի կոչերին և դուրս չգալ անօրինական հավաքների։ Լրացուցիչ սպառնալիքների ի հայտ գալու պարագայում կներդրվեն լրացուցիչ միջոցներ»,- Խաբար-24-ի եթերում հայտարարել է Ալթայ Կուլգինովը։
06.01.2022, 15:02
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ղազախստանում բողոքի ցույցերը դիտարկում է որպես «դրսից հրահրված փորձ, որը նպատակ ունի բռնի ճանապարհով, պատրաստված ու կազմակերպված զինված խմբավորումների օգտագործմամբ խարխլել պետության անվտանգությունն ու ամբողջականությունը»։
☝️ We are closely following the developments in neighbourly fraternal #Kazakhstan.
— MFA Russia ?? (@mfa_russia) January 6, 2022
❗️ We call for peaceful solutions to all issues within the constitutional and legal framework and through a dialogue, not through street riots and violations of law.
? https://t.co/ydoCvFdfRc pic.twitter.com/AC5y8sLqVu
Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել՝ հետագա բախումները կանխելու և երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում և քաղաքացիների՝ խաղաղ հավաքներ անցկացնելու և արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»,- նշվում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
«Հետևելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում մեր դաշնակցային պարտավորություններին՝ մտադիր ենք մասնակցել Ղազախստանին օգնություն ցուցաբերելու հավաքական խաղաղապահ գործողությանը՝ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով»,- նշվում է Տաջիկստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ, այդ պատրաստակամության մասին հայտարարել էր նաև Ղրղզստանը։
Ղազախստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ բողոքի ցույցերի արդյունքում տուժել է ավելի քան 1000 ցուցարար։ 400 մարդ հոսպիտալացվել է, իսկ 62-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում։
06.01.2022, 11:06
TACC գործակալության թղթակիցը հայտնում է, որ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում իրավիճակը հանգիստ է, ցուցարարների ակտիվություն չի նկատվում, ինտերնետը նախկինի պես անհասանելի է։
Տրանսպորտն աշխատում է բնականոն ռեժիմով։ Նախագահի նստավայրը շրջափակված է հատուկ ջոկատայինների կողմից։
Փակ են բոլոր բանկերը և տարադրամի փոխանակման կետերը։ Բանկոմատների մեծ մասը չի աշխատում։
06.01.2022, 10:59
TACC գործակալությունը կադրեր է հրապարակել Ալմաթիի կենտրոնում ուժայինների կողմից իրականացվող հատուկ գործողություններից։
Площадь Республики в Алматы
— Медиазона. Центральная Азия (@mediazona_ca) January 6, 2022
Видео: ТАСС pic.twitter.com/GuqcRAjGpr
06.01.2022, 10:47
ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ կոչ է կողմերին գտնել արտակարգ իրավիճակի լուծման խաղաղ ճանապարհ։
«Միացյալ Նահանգները ուշադիր հետևում է Ղազախստանում առկա իրավիճակին, որը մեր արժեքավոր գործընկերն է։ Մենք դատապարտում ենք բռնության դեպքերը և մասնավոր սեփականությանը վնաս հասցնելն ու կոչ ենք անում բոլո ղազախներին հարգել և պաշտպանել սահմանադրական ինստիտուտները, մարդու իրավունքները և մամուլի ազատությունը, այդ թվում ինտերնետին հասանելիության վերականգնումը։ Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին արտակարգ իրավիճակի խաղաղ լուծում գտնել»։
Նեդ Փրայս, ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ
06.01.2022, 10:42
Ղազախստանում դադարել են աշխատել բոլոր բանկերը։ Интерфакс-ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել հանրապետության Ազգային բանկի պաշտոնական ներկայացուցիչ Օլժաս Ռամազանովը։
Վերջինիս խոսքերով՝ ֆինանսական բոլո կազմակերպությունների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է, «հաշվի առնելով ուժային կառույցների կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողությունները և ի նկատի ունենալով ինտերնետի աշխատանքում առկա ժամանակավոր խափանումները»։
Հունվարի 5-ից Ղազախստանում ինտերնետի անջատման պատճառով չեն ընդունվում անկանխիկ վճարումները։
06.01.2022, 10:31
Ղազախստանի ողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրության ռեժիմ։ Ավելի վաղ, ռեժիմը մտցվել էր Ալմաթի քաղաքում, Ալմաթիի, Մանգիստաուի մարզերում և Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում։
Արտակարգ դրության ռեժիմը ենթադրում է պարետային ժամ, որը կգործի երեկոյան 23:00-ից առավոտյան 07:00-ն։ Բացի այդ, արգելվել են նաև զանգվածային հավաքները։
06.01.2022, 10:13
Ալմաթիի ոստիկանությունը հայտարարել է, որ քաղաքում սպանվել են տասնյակ ցուցարարներ, որոնք գրոհում էին մարզպետարանի շենքի վրա։ Այդ մասին հայտնում է TACC գործակալությունը։
РИА Новости-ն էլ, հղում անելով ոստիկանությանը, նշում է, որ հունվարի 6-ի գիշերը «տասնյակ հարձակվողներ ոչնչացվել են», երբ փորձում էին գրավել Ալմաթիի ոստիկանության շենքը։
Հունվարի 6-ի առավոտյան TACC-ը եւ «Sputnik Казахстан»-ը գրել էին, որ Ալմաթիի կենտրոնում հարյուրավոր զինվորականներ շրջափակել են Հանրապետության հրապարակը, որտեղ գտնվում էին ցուցարարները։ Լսվել են հրաձգության ձայներ, սակայն շուտով զինվորականները ապաշրջափակել են հրապարակը։
Հունվարի 5-ին Ղազախստանի ՆԳՆ-ն հայտարարել էր, որ ցուցարարների հետ բախումների ժամանակ զոհվել է իրավապահ մարմինների 8 աշխատակից, 317-ը՝ վիրավորվել։
Լուսանկարը՝ Валерий Шарифуллин / ТАСС / Scanpix / LETA
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել