
Կորոնավիրուսային հիվանդության 134 նոր դեպք է հաստատվել, մահացել է 4 մարդ
Հունվարի 6-ի, ժամը 11-ի դրության Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 134 նոր դեպք՝ կատարված 4220 թեստավորումից, մահացել է 4 մարդ։
Ընդհանուր առմամբ, հիվանդության հայտնաբերման օրվանից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է 345389 դեպք, կատարվել 2 590 957 թեստավորում։ 2020 թվականից ի վեր կորոնավիրուսից մահացել է ընդհանուր 7993 մարդ։
Մեկ օրվա ընթացքում առողջացել է 154 մարդ, ընդհանուր՝ 332 458 մարդ։ Այս պահին փաստացի բուժում է ստանում 3427 մարդ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել