
Կորոնավիրուսի 129 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
Հունվարի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 129 նոր դեպք՝ կատարված 3899 թեստավորումից։ 130 մարդ առողջացել է, 4-ը՝ մահացել:
Համավարակի ի հայտ գալու պահից Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345518 դեպք, վարակվածներից 332588-ն առողջացել է: Փաստացի բուժում է ստանում 3422 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7997 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1511 է: Կատարվել է 2594856 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել