
Հաստատվել է կորոնավիրուսի 195 նոր դեպք, մահացել է 2 մարդ
Հունվարի 8-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 195 նոր դեպք՝ կատարված 4985 թեստավորումից։ Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
165 մարդ առողջացել է, 2-ը՝ մահացել: Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 345713 դեպք, վարակվածներից 332753-ն առողջացել է:
Փաստացի բուժում է ստանում 3449 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7999 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1511 է: Կատարվել է 2599841 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել