HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Կազմակերպիչը Հայաստանն է». Պեսկովը՝ ՀԱՊԿ ղեկավարների առաջիկա գագաթնաժողովի մասին

Ռուսաստանը դեռևս տեղեկություն չունի Ղազախստանում առկա իրավիճակի շուրջ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների առաջնորդների առցանց գագաթնաժողովի ժամկետների վերաբերյալ։ Այդ մասին TACC գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Դեռևս՝ ոչ։ Կազմակերպիչը Հայաստանն է»,- նշել է նա՝ պատասխանելով գործակալության լրագրողի հարցին։

Ավելի վաղ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանում առկա իրավիճակը հեռախոսով քննարկել էր այդ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Ղազախստանի առաջնորդը նշել էր, որ մտադիր է հանդես գալ առաջիկա օրերին Հայաստանի նախագահությամբ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի առցանց հանդիպման իրականացման նախաձեռնությամբ։ Պուտինը իր աջակցությունն էր հայտնել այդ առաջարկին։ 

Ավելի վաղ, հեռախոսազրույց էին ունեցել նաև Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որի ընթացքում, Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ, հայկական կողմը, որպես ՀԱՊԿ գործող նախագահ, հայտարարել էր, որ կզբաղվի անդամ երկրի ղեկավարների առցանց գագաթնաժողովի կազմակերպմամբ, որի ընթացքում կքննարկվի Ղազախստանում առկա իրավիճակը։

«Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հայկական կողմը, որպես ՀԱՊԿ գործող նախագահ, կզբաղվի այդ հանդիպման կազմակերպմամբ»,- հայտարարել է Կրեմլը։ Զրուցակիցները, ինչպես նաև՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որի հետ Պուտինը ևս հեռախոսազրույց էր ունեցել, իրենց աջակցությունն են հայտնել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի նախաձեռնությանը։

Լուսանկարը՝ Сергей Бобылев/ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter