HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Ոչ մի խորհրդավոր խրճիթ չկա». Լուսնի հակառակ կողմում հայտնաբերված անհայտ օբյեկտը սովորական լուսնաքար է եղել

Չինական «Յույտու-2» լուսնագնացը վերջապես հասել է Լուսնի հակառակ կողմում գտնվող խորհրդավոր օբյեկտին։ Պարզվել է, որ գտածոյում որևէ խորհրդավոր բան չկա։ CSNA-ի (Չինաստանի ազգային տիեզերական վարչություն) հետ կապ ունեցող գիտական ալիքներից մեկը հայտնել է, որ դա ուղղակի լուսնաքար է։ 

Գրառումն առաջինը տեսել է գիտական լրագրող Էնդրյու Ջոնսոնը։

Նոյեմբերի վերջին չինական «Յույտու-2» լուսնագնացը, գտնվելով Ֆոն Կարմանի հարվածային խառնարանում, սարքավորումից 80 մետր հեռավորության վրա` խառնարանի եզրին ֆիքսել էր տարօրինակ խորանարդային օբյեկտ։ Եվ չնայած Չինաստանի ազգային տիեզերական վարչության մասնագետները միանգամից ենթադրեցին, որ դա միայն մեծ գլաքար է։ Այնուամենայնիվ, գիտնականներին հետաքրքրել էր օբյեկտը և նույնիսկ այն անվանել էին «խորհրդավոր խրճիթ»։  

Գիտնականները կարծում էին, որ դեպի այդ օբյեկտ տանող ճանապարհը կտևի երկուսից երեք ամիս, սակայն լուսնագնացն ավելի արագ հասավ։

Չինաստանը միլիարդավոր դոլարներ է ծախսում իր տիեզերական ծրագրի վրա։ Անցած տարվա մայիսին Չինաստանն առաջին անգամ տիեզերական սարքավորում էր իջեցրել Մարսի վրա։ «Տյանվեն-1» տիեզերական սարքավորման վայրէջքը տեղի էր ունեցել Մարսի հյուսիսային կիսագնդի Ուտոպիա հարթավայրի հարավային հատվածում։

Մարսագնացն արձակվել էր 2020 թվականին հունիսի 23-ին՝ Հայնան կղզում գտնվող տիեզերակայանից: Այն Մարսի ուղեծիր էր դուրս եկել 2021 թվականի փետրվարին, որից հետո շուրջ երկու ամիս ուսումնասիրում էր վայրէջքի հնարավոր վայրերը։

Լուսանկարը՝ CSNA-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter