
Ժիրայր Սեֆիլյան. «Պետք չէ կարևորել Սերժ Սարգսյանի այցը Մաշտոցի պուրակ»
«Բնապահապաններն 80 օր շարունակ համառորեն կանգնեցին իրենց դիրքերում և հակառակորդին պարատադրեցին նահանջել», - այսօր այսպես գնահատեց Մաշտոցի
պուրակի հաղթանակը «Սարդարապատ» նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Նրա կարծիքով' սա միայն բնապահապնների հաղաթանակը չէր, քանի որ եթե պայքարի սկզբում խնդիրը զուտ բնապահպանական էր, ապա աստիճանաբար այն դարձավ պայքար հանրության շահերի համար: Որքան երկարում էր պայքարը, այնքան իմաստավորվում էր ամբողջ գործընթացը:
Ժ. Սեֆիլյանը կոչ է անում բնապահպան երիտասարդներին ուշադրություն չդարձնել իրենց հասեցին ուղղված քննադատություններին ու չարախոսություններին, դրանք արահամարհել, քանի որ նրանք ճիշտ ուղու վրա են:
Ժ. Սեֆիլյանի կարծիքով' պետք չէ կարևորել նաև Սերժ Սարգսյանի այցը Մաշտոցի պուրակ: Կարևոր է միայն այն փաստը, որ բնապահպաններին հաջողվեց լուծել իրենց առջև դրված խնդիրը և պուրակն ազատել կրպակներից: Դրանով նրանք նաև սկիզբ դրեցին «օլիգարխիկ համակարգի ապամոնտաժմանը»: Մնացած խոսակցությունները պարզապես շեղում են բուն խնդրից:
«Այս ռեժիմի պարագլուխների կողմից PR-ի որևէ փորձ անիմաստ է, որովհետև մեր ժողովուրդը երկար տարիներ ունի իր հստակ ձևավորված կարծիքը այս ռեժիմի մասին: «Փիառ» խոդով մեր ժողովրդին խաբել հնարավոր չէ», - հայտարարեց Ժ. Սեֆիլյանը:
Նա համոզված է, որ ժողովրդի զգալի մասի կարծիքը իշխանությունների նկատմամբ հստակ է. վերանախավը ոճրագործ է:
Նա նաև Մաշտոցի այգու բնապահպաններին է վերագրում Բրյուսովի անվան համալսարանի դեպքերը, քանի որ երբ մի խումբ երիտասարդներ ազնվորեն պայքարում են, դա վարակիչ է դառնում:
Ժ. Սեֆիլյանի համոզմամբ' այն, ինչ կատարվեց Մաշտոցի այգում, տեղի չէր ունեցել շուրջ 18 տարի: Հայաստանում դեռևս ոչ մի պայքարի արդյունքում հասարակությունը չէր հաղթել իշխող վերնախավին: Այս հաղթանակը ժողովրդին ընտրության հնարավորություն տվեց, ինչից նա զրկված էր այս տարիների ընթացքում:
Մեկնաբանել