
Կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք է հաստատվել, մահացել է 2 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ի` ժամը 11:00-ի դրությամբ, կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր՝ 346224 դեպք:
Մեկ օրում կատարվել է 5906 թեստավորում (ընդհանուր՝ 2614055 թեստավորում), 132 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 2 դեպք:
Փաստացի բուժում է ստանում 3589 բուժառու: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8006 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1512 է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել