HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

300 հազար դրամը գերազանցող գործարքները հուլիսի 1-ից կարվեն միայն անկանխիկ եղանակով

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց երկրորդ ընթերցմամբ քննարկված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխությանը: Հիշեցնենք, որ Կառավարությունն առաջարկում է կարգավորել երկրի տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 300.000 դրամը գերազանցող ֆինանսական գործարքները՝ այն իրականացնելով միայն անկանխիկ եղանակով:

Եթե առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով փոփոխություններն ուժի մեջ էին մտնելու արդեն այս հունվարից, ապա երկրորդ ընթերցմամբ առաջարկվում է փոփոխություններն ուժի մեջ թողնել 2022 թվականի հուլիսի 1-ից:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն առաջարկել է, որ գրավատները 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև 80 հազար դրամի չափով վարկերը քաղաքացիներին տրամադրեն բացառապես անկանխիկ եղանակով, 2023 թվականի հունվարի մեկից՝ 50 հազար դրամից ավելի, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից` 20 հազար դրամից ավելի վարկերը: Նախագիծը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter