HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Գեղամաբակի ուղղությամբ կրակոցները չեն դադարել․ իրավիճակը շարունակվում է լարված մնալ

«Լարված իրավիճակ է, այս պահին էլ կրակոցները շարունակվում են, տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակում են Գեղամաբակի ուղղությամբ»,-այս մասին «Հետքի» հետ զրույցում հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ պատերազմից հետո բնակչության շրջանում միշտ էլ խուճապ ու լարվածություն եղել է, բայց վիճակը ծայրահեղ չէ։

Վիրավորների վերաբերյալ Հակոբ Ավետյանը նշեց, որ չունի հստակ տեղեկություն․ որքանով տեղյակ է՝ վիրավորները ժամկետային զինծառայողներ են։

Նշեց նաև, որ վերջին օրերին սահմանային իրավիճակը համեմատաբար հանգիստ էր, կրակոցներ չեն լսվել։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter