HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Դրական եզրակացություն՝ շահումով խաղերի և տոտալիզատորների գովազդի սահմանափակման նախագծին

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:

Այս փոփոխություններով առաջարկվում է արգելել շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի  շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան  հյուրանոցներում տեղադրվողների, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաեւ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:

Նախագիծը ներկայացրեց Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը: Այն ստացավ հանձնաժողովի հավանությունը՝ ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգում:

Նշենք, որ Կառավարության նիստին այս հարցի քննարկմանը խոսել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ այս փոփոխությունները Կառավարության ռազմավարական մոտեցումն է, և այս որոշումից հետքայլ չի լինելու: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը նախագծի վերաբերյալ ուներ բացասական դիրքորոշում, քանի որ, ըստ կառույցի, փոփոխությունները կարող են բացասաբար ազդել հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա ստացած և գործող տեսալսողական մեդիածառայություն մատուցողների վրա՝ նեղացնելով նրանց համար գովազդային շուկայի շրջանակը և մեդիա ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար առաջացնելով ոչ բարենպաստ պայմաններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter