
«Ոչ մի նորակոչիկ՝ սահմանին». բողոքի ակցիա Կառավարության մոտ (լուսանկարներ)
Կառավարության դիմաց այսօր՝ հունվարի 13-ին, մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անում՝ ընդդեմ «խաղաղության դարաշրջանում» շարունակվող մարդկային կորուստների, ինչպես նշված էր նախաձեռնության ֆեյսբուքյան միջոցառման տեքստում։
Կազմակերպիչներից Իզաբելլա Սարգսյանը ֆեյսբուք իր էջով հրավիրել էր քաղաքացիներին հանրային ակցիայի․ գաղափարը ծագել էր, երբ օրերս հայտնի դարձավ ևս երեք զոհի մասին։
Մասնակիցները տարբեր պաստառներով էին․ «Ոչ մի նորակոչիկ՝ սահմանին», «Կանայք՝ այս մսաղացը սարքողների դեմ», «ՀԱՊԿ-ը միայն Ղազախստանի համար չէ», «Դադարեցրե՛ք մսաղացը», «ՀՀ-ում մարդը բարձրագույն արժեք է․ Սահմանադրություն», «Կառավարությունը պարտավոր է ապահովելու մարդու կյանքի իրավունքը», «Լուծեք մեր պաշտպանության հարցը կամ հեռացեք», «Մարդիկ ծնվում են ապրելու համար», «Մայրերը սպասում են որդիներին», «Դադարեցրեք երեխեքի սպանդը» և այլն։
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել