HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Փոփոխություններ երեխաների համար նախատեսված ապրանքների տեխկանոնակարգերում

Փոփոխություններ են կատարվել երեխաների և դեռահասների համար նախատեսված անհատական ​​պաշտպանության միջոցների, փաթեթավորման, խաղալիքների և այլ ապրանքների տեխնիկական կանոնակարգերի ստանդարտների ցանկում։ 

Մասնավորապես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան լրացրել է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտների ցանկերը՝ պոլիստիրոլից, ստիրոլից և պոլիկարբոնատային համապոլիմերներից պատրաստված արտադրանքներում բութադիենի և քլորոբենզոլի միգրացիայի մակարդակը որոշելու մեթոդներով։

Մինչ այժմ ստանդարտների ցանկերը չեն ներառել նշված մեթոդները (ջրային միջավայր բութադիենի միգրացիայի մակարդակը և օդում քլորոբենզոլի միգրացիայի մակարդակը որոշելու մեթոդները, հեղ

Մեթոդները մշակվել են Հանձնաժողովի կողմից իրականացված համապատասխան գիտահետազոտական ​​աշխատանքների արդյունքների հիման վրա։

Այս լրացումը վերաբերում է ԵԱՏՄ մի շարք տեխնիկական կանոնակարգերին, որոնք կապ ունեն երեխաների և դեռահասների համար նախատեսված ապրանքների արտադրության հետ։

Նշենք, որ Հայաստանում, ինչպես նաև՝ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում, խաղալիքները, նախքան շուկայում շրջանառության մեջ մտնելը, պետք է բավարարեն ՄՄ ՏԿ 008/2011 ( «Խաղալիքների անվտանգության մասին») տեխնիկական կանոնակարգի բոլոր պահանջները։

Խաղալիքների համապատասխանության գնահատումն իրականացվում է սերտիֆիկացման միջոցով: Խաղալիքների անվտանգությունը Հայաստանում վերահսկում է Շուկայի անվտանգության տեսչական մարմինը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter