HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է քողարկված ֆինանսական բուրգի մի մասի գործունեությունը Հայաստանում

Հունվարի 12-ին Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել «Onyxum» ընկերության վերաբերյալ, որի գործունեությունը բնութագրվել էր որպես ֆինանսական բուրգ եւ մեղադրանքներ էին առաջադրվել «Onyxum» անվանման ներքո գործող ֆինանսական բուրգի մասը ստեղծող և համակարգող 11 անդամների նկատմամբ։ Այսօր ՔԿ-ն նոր հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Նշված հրապարակման կապակցությամբ «Onyxum» անվամբ ընկերության անունից տարբեր լրատվամիջոցներով կատարված հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեն, գործի շահերից ելնելով, ներկայումս ձեռնպահ է մնում այլ տեղեկատվության տրամադրումից և հրապարակային բանավեճից՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակներում կատարված գործողությունները, դրանց առնչությամբ անհամաձայնության դեպքում, ենթակա են բողոքարկման միայն քրեադատավարական ընթացակարգերով:

Քրեական գործի հետագա ընթացքի վերաբերյալ Կոմիտեն հանդես կգա պաշտոնեական հրապարակմամբ»:

Հիշեցնենք, որ դեռեւս 2019-ին «Հետքը» հետաքննություն էր կատարել եւ բացահայտել «Օնիքսում» ընկերության գործունեությունը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter