HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդգար Փարվանյանը նշանակվել է Արագածոտնի փոխմարզպետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 17-ին որոշում է ստորագրել, որով Էդգար Փարվանյանին նշանակել է Արագածոտնի փոխմարզպետ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Էդգար Փարվանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,- ասված է հայտարարության մեջ:

Նիկոլ Փաշինյանը մեկ այլ որոշմամբ էլ Արագածոտնի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատել է Տիգրան Եղիազարյանին, ով այդ պաշտոնում նշանակվել էր 2021թ․ հունիսի 4-ին։

Նշենք, որ նորանշանակ փոխմարզպետ Էդգար Փարվանյանը 2021թ․ դեկտեմբերի 5-ին Արագածոտնի մարզի Ապարան համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում, որտեղ հաղթեց «Կարեն Եղիազարյան» դաշինքը, գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter