
Կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 18-ի ժամը 11։00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 360 նոր դեպք։ Երեկ կատարվել է 4597 թեստավորում։
Առողջացել է 61 մարդ, գրանցվել է մահվան 2 դեպք։
Մինչ օրս Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 348 145 դեպք, 333 716 մարդ առողջացել է: Փաստացի բուժում է ստանում 4891 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8022 մարդ է մահացել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1516 է: Ընդհանուր կատարվել է 2 649 252 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել