HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Երկարացվել է ազգային օրենսդրությամբ գրանցված բժշկական սարքերի շրջանառության ժամկետը

Եվրասիական տնտեսական միության երկրներն ավարտել են 2014 թվականի դեկտեմբերի 23-ի՝ ԵԱՏՄ-ում բժշկական սարքավորումների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության ստորագրման ընթացակարգերը։

2021թ. դեկտեմբերի 28-ից մինչև ԵԱՏՄ բոլոր պետությունների կողմից վավերացման ընթացակարգերի ավարտը գործարկվել է Համաձայնագրի ժամանակավոր կիրառման կարգը։

Փոփոխությունները, մասնավորապես, նախատեսում են, որ բժշկական ապրանքները, որոնք նախկինում գրանցվել են Միության անդամ երկրի ազգային օրենսդրությամբ, կարող են շրջանառության մեջ լինել տվյալ երկրում մինչև դրանց գրանցումը հավաստող փաստաթղթերի ժամկետի ավարտը։

Նման բժշկական սարքերի գրանցման փաստաթղթերում փոփոխություններ կատարելը թույլատրվում է, եթե համապատասխան դիմումը ներկայացվի մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Փոփոխությունների նպատակն է «սահուն և բնական ճանապարհով ձևավորել բժշկական պարագաների միասնական շուկա», որը թույլ կտա բժշկական սարքերով ապահովել ԵԱՏՄ երկրների առողջապահական համակարգերը։

Միաժամանակ, անկախ ժամկետի փոփոխությունից և թույլտվություններից, շարունակվելու են կիրառվել Միության օրենսդրությամբ սահմանված պահանջները՝ ապահովելու նոր ներդրված բժշկական սարքերի որակը, անվտանգությունն ու արդյունավետությունը։

Նշենք, որ 2022թ. հունվարի 1-ից նոր բժշկական սարքերը պետք է գրանցվեն արդեն բացառապես Եվրասիական տնտեսական միության օրենքներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter