HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

Աշխատունակ հաշմանդամների միայն 7%-ն է աշխատում

Այսօր հաշմադամների իրավունքների միջազգային օրն է: «Փյունիկ Հայաստանի հաշմանադամների միություն» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը նշում է, որ հաշմանադամների իրավունքների վերաբերյալ կան բազմաթիվ օրենքներ և ակտեր, սակայն դրանք պետք է կյանքի կոչել:
Ոտնհարվում են հաշմանադամների իրավուննքերը քաղաքաշինության բնագավառում. բոլոր շենքներն ու կառույցները պետք է հարմարեցված լինեն նրանց, այնինչ, իրականությունն այլ է:

Ոտնահարվում է նաև հաշմանադամների աշխատանքի իրավունքը: Պաշտոնական տվյալներով Հայաստանում գրանցված է շուրջ 185 հազար հաշմանդամ' 4 կարգերով, սակայն աշխատունակ հաշմանդամների միայն 7%-ն է աշխատում: Ռ. Սարգսյանը նշեց, որ անգամ գործատուներից շատերը չգիտեն, որ եթե նրանք վերցնեն հաշմանդամ աշխատող, ապա պետության կողմից կստանան դոտացիա նվազագույն աշխատավարձի չափով: Պետությունն այս կերպ փորձում է մշակել մեխանիզմներ, որպեսզի հաշմանադամների իրավունքը պաշտպանվի:

Ռ. Սարգսյանի խոսքերով' առաջընթաց կա կրթության բնագավառում, մի շարք դպրոցներում իրականացվում է ներառական կրթության ծրագիր: Սակայն կան նաև մի խումբ հաշմանդամներ, ովքեր հնարավորություն չունեն տնից դուրս գալու, հետևաբար' զրկվում են կրթություն ստանալու հնարավորությունից:
«Մեր երկրում առողջական խնդիրների վերականգնման համար շատ սուղ պայամններ են ստեղծված, և գրեթե չկան համապատասխան վերականգնողական ծրագրեր»,- հայտարարեց «Աեորոֆլեքս վերականագնողական կենտրոնների» տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Նրա խոսքերով' հաշմանադամների թե ֆիզիկական, թե հոգեբանական վերականգնումը պահանջում է երկար ժամանակ: Սակայն Հայաստանում չկան լուրջ կենտրոններ, որտեղ լինեն համապատասխան սարքավորումներ, մեթոդներ, տոխնոլոգիաներ այդ աշխատանքների համար: Բազմաթիվ հաշմդամներ ժամանակին ֆինանսական օգնություն չստանալու պատճառով չեն կարողանում հաղաթահարել հաշմանդամության խնդիրները: Դրանք էլ ժամանակի ընթացքում կարող են խորանալ:

Ա. Գրիգորյանի խոսքերով' այսօր լուրջ խնդիր է նաև երեխաների հաշմանդամությունը. մի շարք երեխաներ ծնվում են թթվածնային անբավարարվածությամբ, ինչը հղիության սխալ ընթացքի հետևանք է:

Նա նաև նշեց Ռուսաստանի տվյալները, որտեղ տարեկան ավելանում է 700 հազար հաշմանդամ, սակայն Հայաստանում նման տվյալներ չկան: Ռ. Սարգսյանի խոսքերով' յուրաքնաչյուր երկրի ազգաբնակչության 10 % հաշմանդամ է, այնինչ, Հայաստանում' 6 %-ը: Սակայն երկրաշարժ, պատերազմ տեսած երկրում այդ տոկոսը չպետք է այդան ցածր լիներ:

Բանախոսները նշեցին, որ հաշմանադմենրի խնդիրն ավելի լուրջ է մարզերում, հատկապես' հեռավոր: Այնտեղ ավելի շատ են խախտվում նրանց իրավունքները, բացի այդ' չկան նաև համապատասխան որակավորված մասնագետներ և կենտրոններ:

Ա. Գրիգորյանի խոսքերով' հաճախ մարդիկ չգիտեն, թե ինչպես վարվեն հաշմանդամի հետ և ինչպես կընկալվի իրենց վերաբերմունքը: Այդ առումով հասարակությունը ևս կրթվելու կարիք ունի:
Ռ. Սարգսյանը հավելեց, որ չկան համապատասխան մեխանիզմներ, որպեսզի հաշմանդամներին վերաբերղ օրենքները կյանքի կոչվեն: Պետությունըն ինքը պետք է մշակի այդ մեխխանիզմները, որպեսզի հաշմանդամների իրավունքները պաշտպանվեն: Հաշմադամների խնդիրները լուծելու համար խիստ կարևոր է նաև պետություն հկ համագործակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter