
Նիկոլ Փաշինյան. «Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ»
Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին կրկին անդրադարձ եղավ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի` երկնիշ տնտեսական աճ ապահովելու վերաբերյալ հայտարարությանը: Նախարարը հայտարարել էր` տնտեսական աճ չապահովելու պարագայում հրաժարականի դիմում կներկայացնի: Նախարարն այսօրվա նիստին հայտնեց` ժամանակին կատակել է:
Նույն հարցով նախարարին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և միացրեց ձայնագրության այն հատվածը, որտեղ նախարարը խոսում է այդ մասին և հավելեց` ըստ ձայնագրության նախարարը կատակ չի անում:
Չնայած հարցի հասցեատերը նախարար Քերոբյանն էր, սակայն հարցին պատասխանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պարոն Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, ու ես կորոշեմ յուրաքանչյուր նախարար ու կառավարության անդամ ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի»,- ասաց Փաշինյանը:
Մեկնաբանել