HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Սահմանազատման և սահմանագծման դեպքում ՀՀ որևէ համայնք չեզոք գոտում հայտնվել չի կարող․ ԱԽ քարտուղար

Սահմանազատման, սահմանագծման գործընթացի դեպքում ՀՀ որևէ համայնք, կամ տարածք չեզոք գոտում հայտնվել չի կարող։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Լրագրողի այն հարցին, թե հայելային հետքաշման դեպքում արդյոք վտանգ չկա, որ բնակավայրերը կմնան չեզոք գոտում, քանի որ սահմանագիծն անցնում է Հայաստանի որոշ գյուղերի միջով՝ ԱԽ քարտուղարն ասաց․ «Մեր առաջարկությունները ներառում են նաև նման իրավիճակների լուծումներ․ այնտեղ, որտեղ բնակավայրեր կան, սահմանապահ զորքերը կանգնելու են բնակավայրի՝ դեպի սահման երկայնքով։ Սահմանազատման և սահմանագծման մասով ակնկալում ենք մեր առաջարկությունների գրավոր պատասխան»։

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ Հայաստանը շարունակում է իր դիրքորոշման շրջանակում ակնկալել, որ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն տարածաշրջան։

«Միջազգային հանրության կողմից արձանագրվել է, որ Լեռային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծված չէ, և խնդրի լուծման կարևոր հարթակը հանդիսանում է Մինսկի խումբը։ Ակնկալում ենք, որ տարածաշրջան այցը և հետագա քայլերը կտանեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի երկարաժամկետ և համապարփակ լուծմանը։ Շարունակելու ենք աշխատել, որպեսզի կարողանանք ձևակերպել խաղաղության համապարփակ պայմանագիրը, որի ստորագրման համար անհրաժեշտ է գտնել ԼՂ հիմնախնդրի լուծում, կան նաև այլ հարցեր՝ ապաշրջափակում, սահմանազատում և սահմանագծում, լուծում գտնելով` պետք է խաղաղության պայմանագրի հիմքեր ստեղծենք և սրանով փորձենք առաջ գնալ։ ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հովանու ներքո բանակցություններով պետք է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծում գտնենք՝ կարգավիճակ առանց որևէ սահմանափակման»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter