HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նախորդ տարի 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք է կատարվել

2021 թվականի հունվար-նոյեմբերին կատարվել է 3,2 տրիլիոն դրամի խաղադրույք:

Այս մասին Ազգային ժողովի նիստում ասաց Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը: Հիշեցնենք, որ քննարկվում է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու Կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է արգելել բուքմեյքերների գովազդը:

Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ նախագիծը դեռ նախորդ տարվանից է ակտիվ քննարկվում, քանի որ բացի բուն բուքմեյքերական ընկերություններից, այն ազդեցություն ունի մեդիա ոլորտի վրա:

«Օրենքի ընդունմամբ արգելվելու է բոլոր տեսակի գովազդները թե՛ կայքերում, թե՛ հեռուստաընկերություններում, այն պատկերը, որ մենք այսօր տեսնում ենք, չի լինելու»,-ասաց նա:

Խոսելով նախորդ տարի 3, 2 տրիլիոն դրամի կատարված խաղադրույքի մասին, Թունյանն ասաց, որ բյուջեի եկամտային մասը նախորդ տարի եղել է մոտ 1,6 տրիլիոն դրամ, այսինքն՝ կատարված խաղադրույքները բյուջեի եկամտային մասին երկու անգամ գերազանցել է:

Թունյանի խոսքով` խաղադրույքների ու շահումների տարբերությունը մոտ 70 մլրդ դրամ է, այսինքն 70 մլրդ դրամ մարդիկ պարտվել են:

«Կան ընկերություններ, որոնք անգամ այս իրավիճակում ցույց են տվել, որ իրենք վնասով են աշխատում, սա շատ տարօրինակ վիճակագրություն է: Կա ընկերություն, որն անցած տարի մոտ մեկ միլիարդ դոլարի խաղադրույք է ընդունել, բայց վնասով է աշխատել, որովհետև 100 միլիոն դոլարի ծախսեր է կատարել»,- ասաց նա` նշելով, թե տեղի է ունենում եկամուտների անարդարացի վերաբաշխում:

Տոտալիզատորների գովազդ կթույլատրվի միայն իրենց պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը` նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter