HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գազպրոմ Արմենիա»-ի պարզաբանումը՝ Տիչինայի փողոցում գազի արտահոսքի և դրա հետևանքով առաջացած պայթյունների մասին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունվարի 23-ին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Տիչինայի փողոցով անցնող ստորգետնյա միջին ճնշման գազատարից տեղի է ունեցել արտահոսք, որի արդյունքում հարակից առանձնատներում առաջացել է գազաօդային պայթյունավտանգ խառնուրդի կուտակում և տեղի է ունեցել պայթյուն։ Նշված գազատարով դադարեցվել է գազամատակարարումը՝ արտահոսքի տեղը հայտնաբերելու և հետագա վթարավերականգնման աշխատանքներն իրականացնելու նպատակով։

«Ներկայում հողային աշխատանքներն ավարտվել են, կատարվում է ուսումնասիրություն արտահոսքի հստակ տեղի հայտնաբերման և վթարավերականգնման աշխատանքների համար, որից հետո «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան և համաձայն Գազի մատակարարման և օգտագործման կանոնների փուլային տարբերակով կվերականգնվի գազասպառողների գազամատակարարումը»,- նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր Երևանի Տիչինայի փողոցում գտնվող երկու տներում տեղի ունեցած պայթյունների մասին, որոնցից մեկն ուղեկցվել էր հրդեհի բռնկմամբ, մյուսը՝ փլուզմամբ։ Տուժել էր մեկ քաղաքացի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter