HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նախագահի լիազորությունների դադարեցման ընթացակարգին

Խորհրդարանը շարունակում է Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկումը: Հիշեցնենք, որ իշխանական խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է արդարադատության նախկին փոխնախարարար Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը:

ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը նիստի սկզբում անդրադարձավ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին: Սիմոնյանի խոսքով` նախագահը մեկ շաբաթ ժամանակ ունի հրաժարականի դիմումը հետ վերցնելու համար: 

«ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո 1 շաբաթվա ընթացքում համապատասխան պաշտոնատար անձը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ: Իսկ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասաց Սիմոնյանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ՄԻՊ-ի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին հիշեցրեց, որ ինքը խոսել է ատելության խոսքի դեմ սկզբունքային դիրքորոշման մասին, սակայն խորհրդարանի ամբիոնից վերջինս երեք տարիներին հնչել են անթույլատրելի հայտարարություններ, որոնք իրենց մեջ պարունակել են ատելության խոսք:

«Մասնավորապես` «շնաբարո դուրսպրծուկներ», «վզից բռնելու ենք, շպրտենք դուրս»: Խնդրում եմ ձեր հստակ դիրքորոշումը հայտնել այդ  վարքագծի վերաբերյալ, տալ հստակ գնահատական, որը հարիր չէ ոչ միայն պետական պաշտոնյային, այլ նաև պետության առաջին դեմքին»,-ասաց Ղազինյանը: Քրիստինե Գրիգորյանն արձագանքեց` ատելության խոսքի, հարգանքի, քաղաքակիրթ բանավեճի նշաձողը բոլորի ձեռքում է, ու բոլորը պետք է բարձր պահեն այդ նշաձողը:

«Ես հետևողական եմ լինելու ու չեմ խուսափելու գնահատականներ տալու առումով, որովհետև կարծում եմ`որևէ հանրային դերակատար պետք է մեծ հոգածությամբ վերաբերվի այն մթնոլորտին, որի պատասխանատուն մենք բոլորս ենք»,-ասաց Գրիգորյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter