
Կորոնավիրուսային հիվանդության 688 նոր դեպք է հաստատվել, մահվան դեպք չի արձանագրվել
Հունվարի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 688 նոր դեպք, կատարվել է 4612 թեստավորում, առողջացել է 176 անձ։ Մահվան դեպք չի արձանագրվել։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 352399 դեպք, որոնցից 334394 առողջացած:
Փաստացի բուժում է ստանում 8454 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8028 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1523 է:
Ընդհանուր կատարվել է 2 679 525 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել