HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

Հայաստանը 4 անգամ ավելի շատ շաքարի հումք է արտահանում, քան ներկրում է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հավանություն է տվել շաքարի ճակնդեղի մշակման ժամանակ ԵԱՏՄ երկրների միջև համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք առաջարկներին։ 

Հայաստանը վերջին տարիներին ավելի շատ շաքար է ներկրում, քան՝ շաքարի հումք։ Այս ամենով հանդերձ, Հայաստանից 4 անգամ ավելի շատ արտահանվում է շաքարի հումք, քան ներկրում է։



ԵՏՀ Կոլեգիան ընդունել է շաքարի մշակման ոլորտում ԵԱՏՄ երկրների համագործակցության առաջարկները։ Փաստաթուղթը պատրաստվել է ԵԱՏՄ մասին Համաձայնագրի շրջանակներում և ԵՏՀ Խորհրդի հանձնարարականի համաձայն։

ԵՏՀ՝ Արդյունաբերության և ագրոարդյունաբերության համալիրի նախարար Արտակ Քամալյանը նշում է, որ առաջարկը պարունակում է Միության շաքարի շուկայի կայուն զարգացման ազգային և վերազգային կարգավորման միջոցառումների ցանկ, որը  կնպաստի շաքարի արդյունաբերության մրցունակության բարձրացմանը և պարենային անվտանգության ապահովմանը։

Փաստաթղթում ներառված են միջոցառումներ, որոնք վերաբերում են ռեսուրսների ապահովմանը, արտադրությանը, փոխադարձ առևտրին, արտահանման ներուժի զարգացմանը, տեղեկատվական աշխատանքին և փորձի փոխանակմանը։

«Այս միջոցառումների իրականացումը թույլ կտա ապահովել ճակնդեղի շաքարի հավասարակշռված արտադրություն, բավարարել Միության ներքին շուկայի պահանջները, մեծացնել սպիտակ շաքար և շաքար պարունակող ապրանքների՝ երրորդ երկրներ արտահանումը, աջակցել ագրոարդյունաբերական համալիրի՝ շաքարի ճակնդեղի ենթահամալիրում բարենպաստ ներդրումային միջավայրին»,-ասել է Արտակ Քամալյանը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ երկրները հատուկ ուշադրություն պետք է դարձնեն շաքարի ճակնդեղի սելեկցիոն և սերմարտադրության զարգացմանը՝ կայունացնելու արդյունաբերական արտադրության աճն ու վաճառելու ԵԱՏՄ երկրների կողմից բուծված շաքարի ճակնդեղի շահութաբեր և մրցունակ սերմեր։

Բացի այդ, ԵՏՀ խորհուրդ է տալիս թարմացնել ճակնդեղի ցանքսի և ճակնդեղի բերքահավաքի սարքավորումների պարկը, մելիորացիոն սարքավորումները, ստեղծել շաքարի ճակնդեղի՝ հիվանդություններից և վնասատուներից պաշտպանելու մրցակցային պատրաստուկներ, հայտնաբերել շաքարի ճակնդեղի հիվանդությունների հարուցիչներ և այլն։

Շաքար և շաքարի ճակնդեղ
Infogram

Հայաստանն ավելի շատ շաքար է ներկրում, քան՝ շաքարի հումք (շաքարի ճակնդեղ, շաքարեղեգ)։ Մասնավորապես, վերջին տվյալներով՝ 2018-2021թթ.ին Հայաստանը ներմուծել է 38,59 տոննա շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ, ընդհանուր՝ 297 510 ԱՄՆ դոլարի, և 268 674 տոննա շաքար, ընդհանուր՝ 110 մլն 214 հազար ԱՄՆ դոլարի։

Նույն ժամանակահատվածում Հայաստանը նաև արտահանել է շաքարի հումք և շաքար։ Հատկանշական է, որ 2018-2021թթ. արտահանվել է 4 անգամ ավելի շատ շաքարի հումք, քան ներկրվել է։

Օրինակ, վերջին 4 տարում արտահանվել է 164,93 տոննա շաքարի ճակնդեղ և շաքարեղեգ՝ ընդհանուր՝ 99 220 ԱՄՆ դոլարի, ներկրվել՝ 38,59 տոննա՝ 297 510 հազար ԱՄՆ դոլարի։

 

Գլխավոր լուսանկարը՝ росагропром.рф-ի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter