
Հաստատվել է կորոնավիրուսի 1332 նոր դեպք, մահացել է 4 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ի` ժամը 11:00-ի դրությամբ, կորոնավիրուսային հիվանդության 1332 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 4 մարդ։
Երեկ կատարվել է 5713 թեստավորում։ Առողջացել է 155 մարդ։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 353 731 դեպք, որոնցից 334 549 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 9625 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8032 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1525 է:
Ընդհանուր կատարվել է 2 685 238 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել