HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերում են պետության առջև ծառացած խնդիրներին․ հայտարարություն

Հանրապետության նախագահի աշխատակազմը հերթական հայտարարությունն է տարածել Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին քննարկումների վերաբերյալ, որում ասվում է հետևյալը․

«Վերջին օրերին տարբեր անհատների, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ներկա կամ նախկին պատգամավորների, վերլուծաբանների և «կանխատեսողների» կողմից հնչում են տարբեր մտքեր, պնդումներ և համոզմունքներ, ներկայացվում են տարբեր մտացածին պատմություններ ու պատումներ:

Հանրապետության նախագահի աշխատակազմը չի պատրաստվում մեկնաբանել դավադրության տեսությունների և քաղաքական առասպելաբանության այդ դրսևորումները:

Նախագահ Արմեն Սարգսյանի մտահոգությունները վերաբերել և վերաբերում են պետության առջև ծառացած իրական խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց դիմակայելն ու լուծման ճանապարհներ գտնելն այսօրվա և բոլորի գերխնդիրն է»:

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը հրաժարականի մասին հայտարարեց 2022թ․ հունվարի 23-ին։ «Հետքը» պարզել էր, որ մինչև նախագահ դառնալը Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի լինելուց բացի նաև Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի է եղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter