HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Կիևում ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում ամերիկացիներին անմիջապես լքել Ուկրաինան

Կիևում ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել մտածել Ուկրաինան անմիջապես լքելու մասին, ինչը պայմանավորված է անվտանգության ոլորտում առկա բարդ իրավիճակի հետ։

«Ուկրաինայում անվտանգության իրավիճակը մնում է անկանխատեսելի՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների բարձր ռիսկը, և կա դրա հետագա հանկարծակի վատթարացման վտանգ: Ուկրաինայում ԱՄՆ դեսպանությունը հորդորում է Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին մտածել Ուկրաինան անհապաղ լքելու մասին՝ օգտվելով կոմերցիոն տրանսպորտից, կամ ՝ իրենց տրամադրության տակ եղած այլ տարբերակներից»,- նշվում է հայտարարության մեջ։

Ամերիկյան դեսպանությունը նշում է, որ ԱՄՆ քաղաքացիները, որոնք ցանկանում են լքել Ուկրաինան, «ունեն բազմաթիվ տարբերակներ, այդ թվում՝ ուկրաինական միջազգային բոլոր օդանավակայաններից կոմերցիոն ավիաթռիչքները։

Այսօր, ավելի վաղ, ԱՄՆ փոխպետքարտուղար Ուենդի Շերմանը հայտարարել էր, որ ՌԴ-ն Ուկրաինայի վրա կարող է հարձակվել մինչև փետրվարի կեսեր։ 

Զուգահեռաբար, ամերիկյան դեսպանությունը նշել է, որ Միացյալ Նահանգները Ուկրաինա է մատակարարել Javelin տեսակի մոտ 300 շարժական զենիթահրթիռային համակարգեր և 79 տոննա ամերիկյան ռազմական օգնություն։ Իր հերթին «Միասնական Ռուսաստան» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղար, ՌԴ Դաշնային խորհրդի առաջին փոխնախագահ Անդրեյ Տուրչակը հայտարարել էր, որ Մոսկվան պետք է առանձին զինատեսակներ մատակարարի Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետություններին։ Ավելի ուշ, Պետդումայում «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլևը հայտարարել էր, որ կուսակցությունը նախաձեռնել է դիմում ուղարկել երկրի ղեկավար կազմին՝ ինքնահռչակ հանրապետություններ զինամթերք մատակարարելու խնդրանքով։

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Կիևում ԱՄՆ դեսպանությունը դիմել է Պետքարտուղարությանը՝ խնդրելով թույլատրել աշխատակիցների մի մասին և նրանց ընտանիքներին լքել Ուկրաինան։ Վաշինգտոնը տեղեկացրել էր Կիևին, որ դիվանագետների ընտանիքների տարհանումը կարող է սկսվել այս շաբաթվա սկզբին։ Իր հերթին, ըստ Ուկրաինայի նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրի, Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ժամանակ այդ գործողություններն անվանել էր «արտակարգ»։

Լուսանկարը՝ blharbert.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter