
Կորոնավիրուսի 2556 նոր դեպք է հաստատվել, 2 մարդ մահացել է
Հունվարի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 2556 նոր դեպք է հաստատվել նախորդ օրը կատարված 7407 թեստավորումից։
2 մարդ մահացել է։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մինչ օրս 8035 մարդ է մահացել։
264 մարդ առողջացել է, 13697 բուժառու շարունակում է բուժումը։
Այսպիսով, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 358218 դեպք, որոնցից 334960-ը առողջացել է:
Ընդհանուր կատարվել է 2700366 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել