HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Պարարտանյութը շեշտակի թանկացել է․ Վահան Քերոբյան

Շեշտակի թանկացել է թե՛ պարարտանյութը, թե՛ սերմացուն, թե՛ դիզվառելիքը։ Այս մասին Կառավարության հերթական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Այս պահին ինտենսիվ բանակցում ենք այլ երկրների արտադրողների հետ, որպեսզի հասկանանք՝ ինչ ձևով ենք օժանդակելու գյուղտնտեսություններին։ Ըստ էության, մեր 3-15 մլն դրամանոց վարկերի սուբսիդավորման իմաստը հենց դա է՝ օգնել գյուղացիներին հնարավորինս էժան իրականացնել իրենց գյուղատնտեսական աշխատանքները, բայց հասկանում ենք, որ այս պահին գուցե սա բավարար գործիք չէ»,- ասաց նա։

Ըստ նախարարի՝ դա նաև ուղիղ ազդեցություն է ունենալու վաճառվող բերքի գնի վրա, հետևաբար՝ գնաճի վրա։

«Հիմա լուծումներ ենք փնտրում, որոնք շատ չեն ուշանա»,- հավաստիացրեց նախարարը՝ նշելով, որ քննարկումները Ռուսաստանի, Իրանի և Քաթարի հետ են։

Կարդացեք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter