
Թուրքիայում ընթանում է անվտանգության խորհրդի նիստ. օրակարգում է նաև Հայաստանի հետ հարաբերությունների հարցը
Անկարայում մեկնարկել է Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Այն մեկնարկել է տեղի ժամանակով 15:20-ին (Երևանի ժամանակով 16:20-ին) Նախագահական համալիրում և ընթանում է փակ ռեժիմով՝ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ։
Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի այս տարվա առաջին նիստի մասնակիցները քննարկում են ներքին և միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում հայ-թուրքական հարաբերությունները։
Թուրքական լրատվամիջոցների տվյալներով՝ նախատեսվում է, որ Մևլյութ Չավուշօղլուն խորհրդի անդամներին կզեկուցի Հայաստանի հետ բանակցությունների ընթացքի մասին։
Նիստի ընթացքում կքննարկվեն նաև ռուս-ուկրաինական ճգնաժամը, Արևելյան Միջերկրականի զարգացումները, Լիբիայում առկա իրավիճակը և Իսրայելի հետ հարաբերությունները:
Լուսանկարը՝ արխիվային/Թուրքիայի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայություն
Մեկնաբանել