HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

2022թ. հուլիսից կներդրվի հետագծելիության մեխանիզմի փորձնական ծրագիրը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ընդունել է մի շարք որոշումներ, որոնք անհրաժեշտ են ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծվող ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին համաձայնագիրը գործարկելու համար։

Այն ուժի մեջ էր մտել դեռևս 2021 թվականի փետրվարին, սակայն համաձայնագրի գործունեությունն սկսելու համար անհրաժեշտ էր մշակել ԵՏՀ Կոլեգիայի և Խորհրդի մի շարք որոշումներ։

Որոշումներից առաջինը սահմանում է հետագծելիության ներդրման փորձնական ծրագրի կարգն ու իրականացման ժամկետը։ Հետագծելիության մեխանիզմները կսկսեն փորձարկվել 2022թ հուլիսի 1-ից մինչև 2023թ մարտի 31-ը Միության տարածք  ներկրված կենցաղային սառնարանների և սառցարանների մասով։

Երկրորդ որոշմամբ հաստատվում է հետագծելիության ենթակա ապրանքների մասին տեղեկատվությունն ազգային հետագծելիության համակարգերում ներառելու և պահպանելու կարգը։

Հիշեցնենք, որ համաձայնագրի նպատակն է ԵԱՏՄ տարածքում ստեղծել արտասհմանյան ապրանքների հետագծելիության համակարգ, որի հիմնական նպատակը կլինի հաստատել դրանց շրջանառության օրինականությունը Միության  անդամ պետության տարածքից մեկ այլ երկրի տարածք տեղափոխվելիս, բացառել մաքսային և հարկային վճարումներից խուսափելու տարբեր սխեմաների կիրառումը, ինչպես նաև՝  պետական ​​վերահսկողություն ապահովել այդ ապրանքների շրջանառության նկատմամբ։

Նշենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, մասնավորապես, ԵԱՏՄ փորձագետների հետ համատեղ մինչ օրս արդեն արդեն նախապատրաստել և համաձայնեցրել են գրեթե  բոլոր անհրաժեշտ նորմատիվ-իրավական կարգավորումները։

 

Գլխավոր լուսանկարը՝ expressimport.ru-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter