HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Picsart-ի կրթական ծրագիրն ավարտած պատերազմի 20 մասնակից արդեն ընկերությունում են աշխատում

2020թ.-ի պատերազմից հետո Picsart ընկերության հայաստանյան գրասենյակը մեկնարկեց «Առաջընթաց» կրթական ծրագիրը, որի նպատակն էր պատերազմի մասնակից զինվորներին վերապատրաստել, որպես ՏՏ ոլորտի մասնագետներ՝ համապատասխան որակավորմամբ աշխատանք գտնելու համար։

Picsart ընկերության փոխանցմամբ՝ «Առաջընթաց» ծրագրի շրջանականերում Data Science, Web Development, Graphic Design, Project Management, Cyber Security և Quality Assurance դասընթացներին մինչ օրս մասնակցել են 396 զինվոր և ավարտել՝ 110-ը։ Եվս 78 ուսանող շարունակում են իրենց ուսումնառությունը «Առաջընթաց» կրթական ծրագրի շրջանակներում։

«Ուրախ ենք արձանագրել, որ այս 20 շրջանավարտները արդեն աշխատում են Picsart ընկերությունում»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter