Միասնական կանոններ՝ անասնաբուժական դեղամիջոցների համար
Եվրասիական տնտեսական խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ տարածքում անասնաբուժական դեղամիջոցների շրջանառությունը կարգավորելու կանոնները։ Մասնավորապես, սահմանվել է միասնական գրանցման գործընթաց, միասնական պահանջներ անասաբուժական դեղամիջոցների որակի, արդյունավետության, անվտանգության և գնահատման չափանիշների նկատմամբ, ինչպես նաև՝ միասնական ընթացակարգեր անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնելու համար։
Փաստաթուղթը, ըստ ԵՏԽ-ի, կստեղծի առավել բարենպաստ պայմաններ ԵԱՏՄ անասնաբուժական դեղերի միասնական շուկայի գործունեության և զարգացման համար։
Կանոններն ուժի մեջ կմտնեն դրանց հաստատման մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 24 ամիս հետո։
ԵՏՀ խորհրդի որոշմամբ՝ սահմանվել են անցումային դրույթներ։ Նախ՝ անասնաբուժական դեղամիջոցների գրանցումն ու հարակից այլ ընթացակարգերը կարող են իրականացվել ԵԱՏՄ անդամ երկրի ազգային օրենսդրությամբ ԵԱՏՄ կանոնների՝ ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2027թ դեկտեմբերի 31-ը, բայց միայն այդ պետության տարածքում շրջանառության մեջ դրվելու համար։
Այդպիսի անասնաբուժական դեղամիջոցների գրանցման վկայականները տվյալ պետության տարածքում ուժի մեջ կլինեն 5 տարի, այսինքն՝ մինչև 2032թ դեկտեմբերի 31-ը։
Երկրորդը, անասնաբուժական դեղամիջոցների գրանցման այն վկայականները, որոնք տրվել են մինչև ԵԱՏՄ կանոնների ուժի մեջ մտնելը, կգործեն Միության մաքսային տարածքում ազգային օրենսդրությամբ սահմնաված ժամկետներում, բայց ոչ ուշ, քան մինչև 2027թ. դեկտեմբերի 31-ը:
Եվ երրորդ, մինչև ԵԱՏՄ կանոնների ուժի մեջ մտնելը գրանցված անասնաբուժական դեղամիջոցների դոսյեները պետք է համապատասխանեցվեն այդ կանոններին (մինչև 2027թ դեկտեմբերի 31-ը)։
Մինչ օրս անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության բոլոր կետերը կարգավորվել են ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրության շրջանակներում, ինչը, ըստ ԵՏՀ-ի, հանգեցրել է սահմանափակող միջոցների կիրառմանն ու առևտրի ժամանակ որոշակի խոչընդոտների առաջացմանը։
Այդ պատճառով, նոր փաստաթղթի մշակումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իրականցրել է ԵԱՏՄ-ում վերջին վեց տարիների ընթացքում անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության վերահսկողության ոլորտում լիազոր մարմինների հետ համատեղ։
Արդեն 2022թ հունվարի 19-ին կայացել է այդ մարմինների հանդիպումը, որով համաձայնեցվել են կողմերի դիրքորոշումներն այս փաստաթղթի վերաբերյալ, և եղած տարաձայնությունները հարթվել են։
Նշենք, որ հունվարի 24-ից հեշտացվել էր նաև անասնաբուժական վերահսկողության ընթացակարգը. ԵՏԽ որոշում էր ընդունել, որով փոփոխություններ էին մտցվել անասնաբուժական վերահսկողության միասնական ընթացակարգի մասին կանոնակարգում։
Մասնավորապես, գնահատելով ռիսկերը, կրճատվելու է Միության տարածք ներմուծվող անասնաբուժական հսկողության ենթակա ապրանքների ստուգումների թիվը։ Բացի այդ, գործարկվելու է ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծված և վերահսկման ենթակա անասնաբուժական ապրանքների համար երրորդ երկրի իրավասու մարմնի կողմից տրված անասնաբուժական վկայագրի նախնական ծանուցման մեխանիզմը։
Այս ամենը, ըստ ԵՏՀ, կհանգեցնի ԵԱՏՄ-ում անասնաբուժական վերահսկողության ընթացակարգերի պարզեցմանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել