
Հաստատվել է կորոնավիրուսի 1362 նոր դեպք, մահացել է 7 մարդ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ի՝ ժամը 11։00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 1362 նոր դեպք։ Երեկ կատարվել է 4673 թեստավորում։
Առողջացել է 286 մարդ, գրանցվել է 7 մահվան դեպք։
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 367 795 դեպք, որոնցից 336 005 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 22 202 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8053 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1535 է:
Ընդհանուր կատարվել է 2 726 988 թեստավորում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել