HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են մինչև քրեական գործով վարույթի ավարտը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները կասեցվել են: Որոշումը տեղադրվել է Բարձրագույն դատական խորհրդի կայքում:

«2022 թվականի հունվարի 31-ին դռնփակ նիստում հիմք ընդունելով Գլխավոր դատախազ Ա. Դավթյանի կողմից 31.01.2022թ. ներկայացված «ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի  Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու  համաձայնություն տալու վերաբերյալ» և «ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանին ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ» թիվ 1/9-2-2022  և 1/9-3-2022 միջնորդությունները բավարարելու մասին Բարձրագույն դատական խորհրդի 31.01.2022թ. թիվ ԲԴԽ-11-Ո-Ք-1 և 01.02.2022թ. ԲԴԽ-11-Ո-Ք-2 որոշումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 165-րդ հոդվածի 1-ին մասով, Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 86-րդ կետով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է`

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Հրանտի Բախշիյանի լիազորությունները կասեցնել՝ մինչև վերջինիս նկատմամբ հարուցված քրեական գործով վարույթի ավարտը»,- ասված է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի որոշման մեջ:

Նման պայմաններում Բախշիյանի վարույթում եղած 100-ից ավելի գործերը պետք է վերամակագրվեն:

Նշենք, որ Սյունիքի մարզում քրեական գործեր քննող 4 դատավոր կա, որոնցից մեկը Բախշիյանն է: Մեկ այլ դատավոր՝ Գնել Գասպարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է, սակայն գործուղված է Սյունիք, գործուղման ժամկետը լրանում է 2022թ․ ապրիլի 8-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter