HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնթե Մելքոնյանի նկարների հրապարակումից էջերի արգելափակման հարցով Թաթոյանը դիմել է «Ֆեյսբուք»-ին

Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի նկարների և նրա վերաբերյալ գրառումների հրապարակումից հետո «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերի էջերի նկատմամբ կիրառվող արգելափակումների մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը նամակ է ուղղել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցին։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

«Հատուկ շեշտադրվել է, որ «Ֆեյսբուք»-ի այս քաղաքականությունը վնասում է սոցիալական մեդիայում խոսքի ազատությանը, առավել ևս այն պարագայում, երբ Մոնթեն մեր ժողովրդի համար հայրենասիրության և առաքինության, անձնուրացության օրինակ է համարվում: 

Պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվել և «Ֆեյսբուք»-ին է ներկայացվել փաստեր, որ Մոնթեի մասին խոսվում է դպրոցական ու բուհական դասագրքերում:

Կից ներկայացրել ենք ապացույցներ արգելափակված կամ սահմանափակումների ներքո գտնվող օգտահաշիվների կամ էջերի վերաբերյալ»,- ասվում է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում:

Մեկնաբանություններ (5)

Մուշեղ Գասպարյան
ՖԵՅՍԲՈՒՔՆ ԻՄ ՄԵԿ ԿԱՅՔՆ ՋՆՋԵՑ ՓԱԿԵՑ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՇԱՊԻԿԻ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ։ ՆԵՐԿԱ ԿԱՅՔՍ ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼԱ ՄՈՆՓԵՅԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ՀԱՄԱՐ ԱՄՕԹ
George
I updated my Facebook Cover Photo and added the following quote from comrade Monte Melkonian: "As a first step, we should recognize that the Armenian people's fight for national self-determination is first and foremost the duty and task of the Armenian people themselves. We do not believe in benevolent friends, the inevitable triumph of justice, or covertly and cleverly manipulating the superpowers. If we are to achieve national self-determination, then we ourselves, the Armenian people, will have to fight for it. We believe in the power of organized masses and in the capacity of our people to determine their own future. We believe in revolution." https://www.facebook.com/photo/?fbid=2245151418882127&set=a.1008647042532577
ani
Thanks, Kurken ! PS : I never had a facebook account ...
Kurken
I am canceling my Facebook account. Boycott Facebook!
Սեդա Մելքոնեան
Շնորհակալ եմ, որ այս հարցը ուշադրութեան արժանացաւ։ Instagram-ը եւս կը հետեւի նոյն օրինակին։ Արգելափակման զգուշացումէ ետք, նոյեմբերին իմ էջը ոչ միայն արգելափակուեցաւ այլ ամբողջովին ջնջուեցաւ Մոնթէին ու իմ՝ Մատենադարանին դիմաց քաղակացիական հագուստով լուսանկարը տեղադրելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter