HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Մեկ տարում գնաճը կազմել է 7․7 %, սա ավելին է, քան նախատեսել էինք պետբյուջով․ Փաշինյան

2021 թ.-ի դեկտեմբերին Հայաստանում արձանագրվել է 659 471 աշխատատեղ, ինչը բացարձակ ռեկորդ է Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում։ Այս մասին Կառավարության փետրվարի 3-ի նիստում, մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը, հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«ՀՀ-ում երբեք այսքան գրանցված աշխատատեղ չի եղել, ինչքան 2021 թ.-ի դեկտեմբերին։ 2020 թ.-ի դեկտեմբերի համեմատ 2021-ին աշխատատեղերն ավելի են 37 629-ով , 2019-ի համեմատ՝ 30 758-ով, 2018-ի՝ 70 977-ով։ 2021-ի դեկտեմբերին միջին ամսական աշխատավարձը եղել է 277 661 դրամ, ինչը 2020-ի դեկտեմբերի համամատ ավելի է 30 000 դրամով կամ 12 %-ով, 2019-ի՝ 43 000-ով կամ 18 %-ով, 2018-ի՝ 54 000 կամ 24,6 %-ով»,- ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ 2021-ի ընթացքում Հանրապետությունում աշխատող քաղաքացիներին վճարվել է 139 մլրդ 600 մլն դրամ աշխատավարձ, ինչը 2020-ի համեմատ ավելի է 15,7 մլրդ դրամով կամ 13%-ով,  իսկ 2018-ի համեմատ՝ 38,7 մլրդ դրամով կամ 38 %-ով։

«Մենք չենք կարող ասել, որ այս թվային փոփոխություններն, ըստ էության, մեծացրել են մեր քաղաքացիների բարեկեցությունը, որովհետև, ցավոք սրտի, 2021-ի ընթացքում ունեցել ենք էական գնաճ, որը 2021-ի դեկտեմբերին 2020 թ.-ի դեկտեմբերի համեմատ կազմում է 7,7 %, իսկ սա ավելին է, քան նախատեսել էինք պետական բյուջով։

Գնաճը, ցավոք սրտի, գլոբալ պրոբլեմ է։ Փորձում ենք միջոցներ ձեռնարկել այն զսպելու համար և հույս ունենք, որ այս տարի մեզ կհաջողվի գնաճը բերել պլանավորված միջակայքի, և եթե զուգահեռ հաջողվի արձանագրել մեր նշաձողը՝ 7 տոկոս տնտեսական աճը, հույս ունենք, որ արդեն բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք»,- նշեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ 2021-ի նախնական արդյունքներով 5,8 տոկոս տնտեսական աճ է արձանագրվում, որն ավելին է, քան ի սկզբանե պլանավորվում էր 2021-ի համար։

Կարդացեք նաև՝

7.2% գնաճ՝ 2021-ին. գնաճի «առաջատարները» ու պատճառները Հայաստանում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter